«Ես պարոն Մարուքյանի հետ քննարկում չեմ ունեցել, նրա կարծիքի հետ արմատապես համաձայն չեմ։ Կարծում եմ, երբ առհասարակ խոսում ենք հանրաքվեի մասին, ասենք, որ այն հակասում է Սահմանադրությանը, մի Սահմանադրություն, որի անփոփոխ 2-րդ հոդվածով նախատեսված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և այդ իշխանությունն իրացվում է հանրաքվեների միջոցով։ Կան իրավիճակներ, երբ որպեսզի բանավիճես դիմացինիդ հետ և նրան ինչ-որ բան համոզես, պետք է ինչ-որ ելակետերի շուրջ համաձայն լինեք և առանձին դետալների շուրջ համաձայն չլինեք, այս դեպքում ամեն ինչի հիմքում այնքան հիմնարար անհամաձայնություն կա, որ ես առահասարակ բանավեճի պերսպեկտիվան բավականին ցածր եմ գնահատում»,- նշեց պատգամավորը։
«Նախագահ Արմեն Սարգսյանը համալրեց քաղաքական այն դիակների շարքը, որը հավակնում էր համալրել». «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն այսպես է արձագանքում այն փաստին, որ նախագահը ստորագրել է սահմանադրական հանրաքվե անցկացնելու մասին որոշումը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ օրեր առաջ շրջանառության մեջ էր դրվել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ առաջարկվում էր 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված փոփոխություններով 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:
168 Լրահոս
ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանի կարծիքով՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծն ու դրա համար կազմակերպված հանրաքվեն ոչ մի լավ բանի չեն հանգեցնելու: ՀՀԿ-ն քննարկել է ստեղծված իրավիճակն ու եկել այն եզրահանգման, որ հանրաքվեն ոչ պետականամետ, հակաօրինական, բազմաթիվ խախտումներով որոշում է։ Օրեր առաջ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ շրջանառության մեջ էր դրվել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ առաջարկվում էր 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված փոփոխություններով 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»: Ավելի ուշ որոշվեց, որ ՍԴ-ի հարցը կդվի հանրաքվեի:
«Ոստիկանությունը չի՛ կարողանում վենդետաների շղթան բացահայտել ու զինաթափել զինված խմբերին». Տարոն Սիմոնյան
Տաթևիկ Հայրապետյանը Վիտալի Բալասանյանին մեղադրում է ստահոդ և կեղծ լուրեր տարածելու մեջ
«Ինչ-որ 5 կամ 7 հոգի չի կարող ժողովրդին ասել, որ չի ուզում Սահմանադրություն փոխել». Գևորգ Պապոյան
«Զգուշացնում եմ, այ գյադա, շուտով գնդակները որոտալու են, նայի չդիպչի». Մարուքյանը՝ իրեն ուղղված սպառնալիքի մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը չի հիշում, թե ով է ընդդիմությունից ասել, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ծայրից ծայր հակասահմանադրական է: Երբ լրագրողները նրան հիշեցրին, որ նման տեսակետ է հայտնել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, Աղազարյանը նկատեց՝ իր համեստ իրավական գիտելիքներով հանդերձ՝ չի կարող կիսել Մարուքյանի տեսակետը:
Սերգեյ Բագրատյանը Կառավարությանը 1000 աշխատատեղ ստեղծելու տեղն ու ձևն է ցույց տալիս
«Պատվիրել են Վանաձորում ճշտել՝ ովքե՞ր են ԼՀԿ-ի աջակիցները. սա քաղաքական հետապնդում է». Արմեն Եղիազարյան
«Ադրբեջանը թող ճանաչի Արցախի լիարժեք անկախությունը, դրանից հետո ինչի մասին ուզում է՝ թող բանակցի». Արման Աբովյան
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստում Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասին հատկանիշներով քրեական հետապնդումը դադարեցնելու և գործը կարճելու մասին փաստաբանական թիմը միջնորդություն ներկայացրեց, որից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ելույթով անդրադարձավ գործի նկատմամբ խտրական վերաբերմունքին ու այն փաստին, որ իրենց չեն տրամադրվել «Մարտի 1»-ի մայր գործի ամբողջ նյութերը:
168 Մամուլի տեսություն
Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը:
Lիլիթ Թումանյանը և Կարինե Աճեմյանը՝ ՍԴ-ի դեմ իրականացվող անօրինական գործողություններ մասին. ՈՒՂԻՂ
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ հարաքվեի մասին. ՈւՂԻՂ
Հայաստանի Կառավարությունը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է Հասարակական կազմակերպությունների մասին օրենքում կատարել փոփոխություններ և սահմանել պարտադիր պահանջ, որ հասարակական կազմակերպությունները պարտավոր են, բացի յուարաքանչյոր տարի ներկայացվող հաշվետվությունները, տարեկան հաշվետվություն ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով, որի համար ստեղծվել է taxservice.am հարթակը, որտեղ հրապարակված հաշվետվությունները այլևս հասանելի են լինելու նաև հանրությանը։
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ լիագումար նիստերի օրակարգում ներառելու համար ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն, որը վերաբերում է վարկային կազմակերպությունների և բանկերի՝ ժամկետանց և չվճարված վարկային պարտավորություններին։
Անօրինական գործողություններ Սահմանադրական դատարանի դեմ. քննարկում. ՈՒՂԻՂ
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ԱԺ լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու համար ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկում է ստեղծել պետական մի ընկերություն, որը կզբաղվի ոսկյա և թանկարժեք իրերի, զարդերի հարգադրոշմամբ, ընկերությանը զինել ժամանակակից տեխնիկայով և այն գումարները, որոնք այդ նպատակի համար ուղղվում են գործող 8 մասնավոր ընկերություններին, ուղղել պետական բյուջե։
Երևանի ավագանու նիստըԼ
Գագիկ Ծառուկյանի ճեպազրույցը։
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի համոզմամբ՝ Սահմանադրության փոփոխության հանրաքվեի մասին խոսելիս նախ պետք է հիշել մի շատ պարզ հարց՝ Ազգային ժողովը որոշել է X հարցը տանել և դնել ՀՀ քաղաքացիների դիմաց՝ նրանց կամքը ճշտելու համար, իսկ ՀՀ քաղաքացիները որևէ կերպ իրենց կամարտահայտությունը չեն կարող սահմանափակել որևէ իրավական ակտով և այդ թվում՝ Սահմանադրությամբ։ Այս մասին այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում կազմակերպված բանավեճի ընթացքում ասաց պատգամավորը։
«Նախագահին ուղղված մեր ուղերձի իմաստն այն էր, որ մեկ է՝ այսպես թե այնպես, այդ հակասահմանադրական ձևով ընդունված որոշումն օրենքի ուժով գնալու է և դրվելու է հանրաքվեի, մեր հորդորը եղել է՝ պետք չէ ևս մի պետական մարմին, հաստատություն խառնվի բոլորի համար հայտնի՝ զուտ քաղաքականացված, անձնավորված ոչ իրավական ճանապարհի այս ընթացքին: Բայց դա նախագահի անձնական որոշումն է: Նախագահի աշխատակազմի մեկնաբանությունից տպավորություն է, որ նրանք չեն հասկացել մեզ, նրանք բացատրել էին այն, ինչ գրել ենք մեր ուղերձի մեջ»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
Այսօր «Ռեվյու» հաղորդման հյուրերն են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանն ու իրավաբան Արսեն Բաբայանը: Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել 22:50-ին:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում դեռ քննարկում տեղի չի ունեցել Սահմանադրություն փոփոխություն անելու համար ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեում «այո»-ի կամ «ոչ»-ի ճամբարում լինելու մասին: Այս մասին 168.am–ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Չնայած 7-րդ գումարման խորհրդարանի 3-րդ նստաշրջանը շատ բուռն էր ու անգամ ուղեկցվել էր էթիկայի նորմերի խախտմամբ, նստաշրջանի ընթացքում էթիկայի ժամանակավոր հանձնաժողով չի ձևավորվել: Անգամ «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ներկայացուցիչներն են պնդում՝ էթիկայի հանձնաժողով ունենալու անհրաժեշտության մասին խոսելու առիթներ բազմիցս են եղել: