Ավարտվեց ԱԺ խորհրդի նիստը, որի ավարտից հետո «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ արտահերթ նիստը վաղը կայանալու է և քննարկվելու է Վահագն Հովակիմյանի և 37 պատգամավորների ներկայացրած նախագծերը։
168 Լրահոս
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի համար հետաքրքիր է, թե «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած նախագիծն ինչպես է իշխանական մեծամասնությունը ներկայացնելու արտահերթ նիստի ժամանակ, քանի որ նախագծի հետ կապված՝ առաջացել են բազմաթիվ հարցեր:
Վահագն Հովակիմյանի նախագծում կան իրավական, քաղաքական բաղադրիչներ և մարտահրավերներ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր ԱԺ խորհրդի նիստ էր անցկացրել՝ քննարկելու համար պատգամավոր Վահագն Հովակիմյանի ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
«Հեղափոխությունից հետո մենք մի քանի անգամ կոչերով հանդես եկանք, որ միայն Մանվել Գրիգորյանին ու Ռոբերտ Քոչարյանին կալանավորելով չի, կան բազմաթիվ օլիգարխներ, որոնք վարչապետի թեթև ձեռքով կարծես թե վերածվել են գործարարների:
168 Մամուլի տեսություն
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանն անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու փաստին, նշեց, թե չի ցանկանում անդրադառնալ Հայրապետյանի այն հայտարարությանը, թե այս ամենն անում են, որպեսզի իրենց վախեցնեն: Նա լրագրողներին հորդորեց բոլոր հարցերի պատասխանները ստանալ ոստիկանության լրատվական բաժնից:
hraparak.am-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ անհայտ անձինք, որոնք խուզարկություն էին իրականացնում քաղշինկոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում, իրենց հետ տարան Վերմիշյանին և նրա համակարգիչները։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ առավոտյան տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության խորհրդի նիստը, որը տեխնիկական պատճառներով երեկ հետաձգվել էր:
«ՀՀ իշխանությունը նպատակաուղղված տարանջատում է մտցնում Արցախի հասարակության մեջ». Շահնազարյան
«Հայաստանի քաղաքացիական հասարակությունը պետք է Արցախի նախագահական ընտրություններում դիտորդություն իրականացնելու ձևաչափ մտածի». Ռուբեն Մելիքյան
«Եթե բանակցային օրակարգ չես տանում, ապա քննարկում ես այն, ինչ դրված է սեղանին». Ռուբեն Հակոբյան
«Այս քայլերով մենք կանգնելու ենք երկիր ունենալ-չունենալու հարցի առաջ». Կարեն Բեքարյան
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ 2020 թվականի քաղաքական օրակարգի հիմնական հարցն Արցախյան ընտրություններն են: «Արցախը՝ մեծ փոփոխությունների նախաշեմին: Արտաքին և ներքին անվտանգություն» անվամբ քննարկման ընթացքում Հրանտ Մելիք-Շահնազարյանը վստահեցրեց՝ Արցախում շատ կարևոր տարի է լինելու՝ թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին զարգացումների առումով:
«Արցախը փոփոխությունների նախաշեմին։ Արտաքին և ներքին անվտանգություն». Քննարկում:
Լարիսա Ալավերդյանը՝ Արցախի հիմնահարցի վերջին գործընթացների և հնարավոր զարգացումների մասին:
Մեկնարկել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Մեզ խանգարում է ստեղծված իրավիճակը, մեզ խանգարում է այն, որ Հրայր Թովմասյանը որոշել է ինքն իրենով մարմնավորել ամբողջ դատական համակարգը, որոշել է իր ամբողջ անցած քաղաքական ուղիով հանդերձ՝ փորձել աշխատել, ներկայացնել Հայաստանում տիրող իրավիճակը՝ որպես հակաժողովրդական: Ամբողջ աշխարհը հիանում է մեզնով, իսկ Հայաստանում որոշ մարդիկ այնպես են ներկայացնում, կարծես 37 թիվն է: Բոլոր միջազգային չափորոշիչներով մենք թռիչքներ ենք ապրում, իսկ այստեղ ինչ-որ մի խումբ առավոտից երեկո զբաղված է մեզ փնովելով, ընդ որում, հաջողությունները ներկայացնելով՝ որպես անհաջողություններ: Անկեղծ ասած՝ այդ մոտեցումը չեմ հասկանում:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Բեռլինի Շարիտեի համալսարանական կլինիկայում վերապատրաստված, Շենգավիթ ԲԿ-ի կրծքագեղձի վիրաբույժ Սոնա Հայրապետովան, խոսելով օրվա խորհրդի մասին, նշեց, որ այս հիվանդության վերաբերյալ տեղեկացվածության բարձր մակարդակը նպաստում է հիվանդությամբ պայմանավորված մահացությունների թվի կրճատմանը: Մասնագետն ընդգծեց նաև, որ հատկապես տարածված է կրծքագեղձի քաղցկեղը։
«Բոլոր նրանք, ում այն օրը բռնել էին, համարձակ տղաներ են, ու նրանցից ոչ մեկը Նիկոլից չի վախենում: Ընդամենը փորձել էին վախեցնել, բայց բոլորդ տեսաք, որ նրանք չեն վախենում: Բայց մեր տեսակը չի վախենում դրանից: Ոստիկանը կարող է, ինչքան ուզում է, ինձ պառկեցնել»,- ասաց գործարարը:
Պաշտպանի խոսքով՝ առաջադրված մեղադրանքն իր տարրերով խաթարում է ՀՀ-ում քրեական արդարադատության ոլորտում իրավական որոշակիությունը: Պաշտպանը նման եզրահանգման է եկել՝ հիմք ընդունելով այն, որ մեղադրանքի հիմքում դրված փաստական տվյալները, իրենց գնահատմամբ, ներկայացվում են՝ ի հեճուկս միևնույն դեպքերի առնչությամբ հակառակ փաստերը հաստատող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի:
«Ես համոզված եմ, որ տվյալ իրավիճակում այլ որոշում, քան միջնորդությունը բավարարելը, նախատեսված չէ». Արամ Օրբելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործը կարճելու մասին
Ռուբեն Հայրապետյանի մեքենան պահել են Ոստիկանությունում. Ամրամ Մակինյան
«Մի գեղեցիկ օր ես եմ պառկացնելու ու ոտքերս մաքրելու իրենց վրա». Ռուբեն Հայրապետյանը դուրս եկավ ոստիկանության շենքից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ԵԽԽՎ համազեկուցողների և Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարությունների վերաբերյալ իշանության ներկայացուցիչների տարբեր մեկնաբանություններին՝ նկատեց՝ այս ամենը հիշեցնում է պատմությունը, որն ասում է՝ հիմա իրենց գովե՞լ են, թե՞ հայհոյել:
«2019-ին թերակատարվել են կամ ձախողվել են գյուղատնտեսության ոլորտի բոլոր ծրագրերը, և այն պատճառաբանությունը, որ նախկինում թվերը նկարված են եղել, հիմա չեն նկարվում, իրականությանը չի համապատասխանում: Խաղողն են բերում՝ որպես պատճառաբանություն, բայց այն մթերվել է այնքան, որքան նախորդ տարիներին, կտրուկ փոփոխություն չի եղել, անասնապահության ոլորտում գլխաքանակի կրճատում ունենք, բուսաբուծության ոլորտում խնդիրներ ունենք, որոնք հստակ են, չափելի ու գնահատելի»,- փոխանցեց տնտեսագետը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ ԵԽԽՎ համազեկուցողների և Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունները Սահմանադրական դատարանի և վարչապետի ինստիտուտի միջև առկա իրավիճակի վերաբերյալ՝ որոշակի կոչ են՝ ուղղված իշխանություններին:
Ռուբեն Հայրապետյանին բերման են ենթարկել ՀՀ ոստիկանություն. ՈՒՂԻՂ