Սահմանադրական դատարանը մերժեց 2021թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները վիճարկելու վերաբերյալ 4 քաղաքական ուժերի դիմումները:
ՍԴ-ն հրապարակում է ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ որոշումը. ՈՒՂԻՂ:
«Իրականում Սահմանադրական դատարանում (ՍԴ) դատավորների մեջ չպետք է լինի վեճ՝ քննարկե՞լ տվյալ հարցը, թե՞ ոչ, կամ ինչպե՞ս քննարկել: ՍԴ-ում նիստը պետք է վարի դատարանի նախագահը, և ինչպես որ ասում է, այնպես էլ պետք է լինի: Ու ես կարծում եմ, որ անգամ եթե նախագահը ինչ-որ մի կարգադրություն անելիս սխալվում է, ոչ մի դատավոր չպիտի ձայն խնդրի, ասի՝ դու սխալ ես անում, սկսեն իրար հետ վիճել: Սահմանադրական դատարանին դա չի սազում ընդհանրապես: Հետո երբ որ կառանձնանան, կարող են քննարկել, պարզել, թե այսուհետ ինչպես են անելու, որ հարցը երբ են քննարկելու, քվեարկելո՞ւ են, թե՞ չեն քվեարկելու»։
«Ջավախքում Աշուղ Ջիվանու տուն-թանգարանը հիմնադրելուց հետո և հաշվի առնելով Վահան Տերյանի տուն-թանգարանի շատ վատ վիճակը՝ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) 2019թ. տերյանական օրվա ժամանակ հայտարարեց, որ Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնումը ՋԱՀ-ի կարևոր ծրագրերի ցանկում է ներառվում, և այդ օրվանից սկսած աշխատանքներ է իրականացնում, որպեսզի կարողանանք միասնաբար վերականգնել Վահան Տերյանի տուն-թանգարանը»,- Ջավախքի Գանձա գյուղում գտնվող Վահան Տերյանի տուն-թանգարանում մեզ հետ զրույցում ասաց Սամվել Մկոյանը:
Էդ հեռախոսի մեջ իմ զոհված երեխու նկարներն են, վերադարձրեք. զոհված զինվորի մայրը՝ տաքսու վարորդին:
Մեր դիմումները առավել քան հիմնավոր էին, ՍԴ-ն կարող է մոտեցող աղետները կանխել. Արամ Վարդևանյան
Դատախազությունը ՍԴ-ում որևէ դիմամատուի բարձրացրած հարցին չհակադարձեց. Ռոբերտ Հայրապետյան
Տիգրան Մուկուչյանը ՍԴ-ում բացառեց մտքերը, որ ՍԴ-ի որոշումը զուտ իրավական հարց է լինելու. Աննա Մկրտչյան
Գեղամ Նազարյանը և նրա փաստաբանը՝ Նազարյանին բերման ենթարկելու մասին. ՈՒՂԻՂ:
«Հայաստանի իրավական մարտահրավերները»․ քննա:րկում. ՈւՂԻՂ
Նիկոլ Փաշինյանը և ԵԽ նախագահ Շառլ Միշելը՝ բանակցությունների արդյունքների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմնադիր Գեղամ Նազարյանին քիչ առաջ անմարդկային ձևով, հատուկ գետնին պառկեցնելու հրահանգով ոստիկանները տարել են ՀՀ Ոստիկանության Մաշտոցի բաժին:
Ոչ մի շտամ նախորդից թույլ չէ, ավելի ուժեղ է: Դելտան եռակի անգամ ավելի վարակելի է, քան նույն բրիտանական շտամը, և կրկնակի բարձր մահացություն ունի: Երկու օր առաջ հրապարակված Sputnik V-ի հետազոտությունը ցույց է տվել, որ քանի որ այն երկու ադենովիրուսային վեկտորով է կառուցված, այդ իսկ պատճառով կարողանում է ազդել նաև դելտայի վրա: Առայժմ միայն Sputnik V-ն կարող է պաշտպանել մեզ դելտայից:
«Ջրային պաշարներ ասելով՝ ես նկատի ունեմ ոչ միայն տեսանելի ջրային հոսքերը, այլ նաև անտեսանելին՝ ներքին հոսքերը՝ գրունտային ջրերը, որոնք կառավարելու հետ կապված կան խնդիրներ։ Ասում են, թե Թուրքիան ջրամբարներ է կառուցում, լավ, կառուցում է, բայց չէ՞ որ դա չէ պատճառը, որ մենք ունենք ներքին խնդիրներ, որոնցից մեկը բերեմ օրինակ՝ Արփիի ջրամբարը, որը բնական արգելոց է, կարող է կուտակել 105 մլ խմ ջուր։ Եղել են տարիներ, որ այս ջրամբարում կուտակվել է մինչև 90 մլ խմ ջուր։ Արփիից դուրս է գալիս 1925 թվականին կառուցված Շիրակի ոռոգման ջրանցքը՝ 46 կմ երկարությամբ։ 100 տարի առաջ կառուցված այս ջրանցքի հնարավորությունները հիմա, սակայն, արդյունավետ չեն օգտագործվում, և դա է պատճառը, որ այսօր Շիրակի մարզում ոռոգման ջրի խնդիր է առաջացել»։
2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ գներն աճել են 6.5%-ով. Արթուր Խաչատրյան:
«Թուրքիայի և Ադրբեջանի պլաններում Հայաստան պետություն գոյություն ունենալ չի կարող». Ռուբեն Մելիքյան:
«ՀՀ-ն դարձել է ուրիշի ստեղծած անվտանգությունը սպառող պետություն». Արտակ Զաքարյան:
Նիկոլ Փաշինյանը բերված է խափանելու Հյուսիս-հարավ ծրագիրը. Արթուր Ղազինյան։
Գործողները ունակ են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ներառող փաստաթղթի ստորագրման. Մամիջանյան:
Ամբողջ Սյունիքը ոտիք է կանգնելու ադրբեջանցիների մուտքը Սյունիք թույլ չտալու համար. Աննա Գրիգորյան:
Թե՛ պատերազմը, թե՛ հունիսի 20-ի ընտրությունները կեղծ էին, նախօրոք կանխորոշված ելքով. Ղազինյան։
«Խամաճիկը ընդունելի է ցանկացած մարդու համար». Հայկ Մամիջանյան:
Մեր հասարակությունը ժխտում է պետականություն ունենալու իր պատրաստակամությունը. Բագրատ Եսայան։
«Հետընտրական Հայաստանում քաղաքական ու իրավական մարտահրավերները» թեմայով կոնֆերանս. ՈՒՂԻՂ:
Շուշին տվեցին, էդ օրն էլ ամսաթիվը գրեցին. Հոխիկյանը փաստեր է ներկայացնում Արցախը հանձնելու պլանից:
«Ամեն մի միջադեպի ժամանակ Նիկոլ Փաշինյանը փոխանակ իր պաշտպանության նախարարին կանչի և պատասխան պահանջի՝ ինչ է կատարվում, սկսում է ահազանգել՝ ռուսը ուր է, ռուսը ուր է: Այսինքն՝ հենց ինքը՝ Փաշինյանը, պաշտպանության ոլորտում իր իսկ պարտականությունները փոխանցել է Ռուսաստանին: Ես չգիտեմ՝ գիշերը ինչ երազ է տեսել, որ նման համարձակություն է ձեռք բերել, որ իրեն երևակայի ինչ-որ մի բանի պաշտպան»:
«Մի մեծ դավադրություն է ծրագրված Հայաստանի դեմ. արդեն խոսվում է Հայաստանի տարածքային ամբողջականության մասին։ Սյունիքի թուլացման ծրագիրն ակներև է բոլորի համար։ Այն մարդիկ, որոնք բանակի անգործության պարագայում կազմակերպել են Սյունիքի պաշտպանությունը, հիմա տարբեր շինծու մեղադրանքներով կալանավորվում են։ Այն, ինչ տեղի է ունենում Երասխում, Տավուշում, Սյունիքում, դիվային ծրագրի հերթական մասն է»,- ասաց Մինասյանը՝ որպես այդ ծրագրի բաղկացուցիչ համարելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքի խաթարումը կամ դադարեցումը։
Կառավարության շենքի դիմաց այսօր վաղ առավոտից մի խումբ ՀՀ քաղաքացիներ՝ «Դինամո» հանրապետական մարզադաշտի մոտ գտնվող «Քրջի շուկա» անունը ստացած հնամաշ իրերի առևտրով զբաղվողները, բողոքի ակցիա էին անցկացնում։
Զույգ պետհամարանիշների կորստի դեպքում 12.000 դրամ տուրք վճարելով կստանաք նորը
«Ուսուցիչների, դաստիարակների աշխատավարձը կբարձրանա՝ պայմանով». Փաշինյան