«Ես գիտխորհրդին կներկայացնեմ ուսման վարձերի բարձրացման հարցը, էս վարձերով հնարավոր չէ». Գևորգյան
Գեղամ Գևորգյանը հերքում է՝ Փաշինյանից հրահանգ չի ստացել, ուսանողներին հանդիպել է իր նախաձեռնությամբ
«Եթե ես գործընկերներիս հետ ինչ-որ բան եմ քննարկում, դա դեռ չի նշանակում, որ փակ հանդիպում է». Գեղամ Գևորգյան
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն ասում է՝ լսել է Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանի մեղադրանքների մասին՝ ուղղված փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանին, սակայն դրանք դեռ չի հասցրել կարդալ: Այդուհանդերձ, նա չի կարծում, որ հնչեցրած մեղադրանքները բարձր մակարդակով քննարկելու կարիք կա, թեև ցանկացած ողջախոհ քննադատություն պատրաստ են քննարկել և ընդունել:
Դիլիջանում գտնվող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի տեղափոխման հարցն օրակարգում է: Այս մասին ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե վարժարանը տեղափոխելու հարցն ի՞նչ փուլում է:
168 Մամուլի տեսություն
«Խայտառակություն է՝ բուհական համակարգը փորձում են դարձնել իշխանության կամաատարը»:
«Հայոց լեզվին հատկացված այս 64 ժամն ում է խանգարում». ԵՊՀ դասախոս
«Նախարարի անձն այստեղ էական չէ. էական է Կառավարության դիրքորոշումը»:
«Կոչ եմ անում նախարարին՝ չարժե՛ այրել բոլոր կամուրջները». ԵՊՀ ուսանողուհի:
Քննարկում՝ «Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով:
«Արայիկ Հարությունյանին խորհուրդ եմ տալիս՝ թող հայերենի ինքնուսույց վերցնի, սովորի, հետո գա՝ կխոսենք»:
Դասադուլ ԵՊՀ-ում` Արայիկ Հարությունյանի «գլխավորությամբ հայագիտության դեմ արշավի» դեմ:
Ես գիտեմ, բայց հիմա չեմ հրապարակի: Ես շատ ցավում եմ, որ այդ մարդն այդ ցուցումը տվել է: …Դա աննորմալություն էր, որովհետև նման հրահանգ տալը, էյֆորիայի մեջ գտնվող մարդկանց ինձ վրա ուղղորդելն ինչի՞ բերեց: Ոչ մի բանի էլ չբերեց: Երբ 5 տարեկան երեխայիդ նկարի տակ սեռական բնույթի հայհոյանքներ են գրում, դա այն մարդկանց նկարագիրն է, ովքեր կարող են կապ ունենալ դրա հետ, ընդ որում՝ վերից վար: Բոլորը միասին:
«Այն փոփոխությունները, որոնք ես ակնկալում էի տեսնել մեր արտաքին քաղաքական կուրսի մեջ, չեմ տեսնում, դրանք չկան, թեպետ, պետք է նշեմ, որ չի եղել նաև դրանց հետ կապված խոստում»։ Այսօր «168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման եթերում ասաց քաղաքագետ Անուշ Սեդրակյանը։
168 ԼՐԱՀՈՍ
«Սովետի ժամանակ ցենզուրա կար, բայց դա խթանում էր, որ ավելի համարձակ բաներ անենք: Հետո, որ ազատություն տվեցին, արդեն չենք իմանում ինչի մասին խոսել, արդեն ամեն ինչ կարելի է: Սովետի ժամանակ, եթե գիրք պետք է հրատարակվեր, պետությունը ֆինանսավորում էր միայն գեղարվեստորեն բարձր մակարդակ ունեցողներին: Իսկ հիմա ամեն մեկը մի քանի կոպեկ գցում է, գիրք է հրատարակում՝ զիբիլ: Նայում ես, տեսնում ես՝ բան չկա տակը»,- «168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե իր նախարարության օրոք մշակույթի ոլորտում «ցենզուրա չի լինելու»:
«1 միլիոն դոլար էլ լինի, եթե կաշառք վերցնելու մեխանիզմ կա, միևնույն է՝ վերցնելու են: Նախ՝ պետք է այնպիսի մեխանիզմ ստեղծել, որ մարդը չկարողանա կաշառք վերցնել: Եթե մեծ պատասխանատվություն ունի նախարարը, դատավորը, փաստաբանը, ապա ո՞վ ասաց, որ պատասխանատվություն չունեն ուսուցիչը, սանիտարը և այլք: Այդպես չեն մոտենում, այս ժողովուրդը դուրս է եկել, հեղափոխություն է արել ոչ դրա համար, այլ նրա համար, որ նաև իր սոցիալական վիճակը լավանա, որ առաջընթաց տեսնի: Մենք այսօր չպետք է մխիթարվենք, որ մենք ազատվեցինք նախկիններից: Եթե առաջ ենք գնում, մարդավարի առաջ գնանք. սա առաջընթաց չէ»:
«Չեմ կարծում, որ Հայաստանի սահմանների վրա մի քանի կրակոցների դեպքում պետք է ընթացակարգով դիմենք ՀԱՊԿ-ին, թե` եկեք, մեզ պաշտպանեք։ Սա կնշանակի, որ Հայաստանի բանակն այնքան մարտունակ չէ, և մեզ վրա հինգ հատ կրակելու դեպքում, գնանք, ասենք՝ եկեք, մեզ պաշտպանեք»,- այս մասին Պաշտպանության նախարարությունում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի այն հայտարարությանը, թե Հայաստանը սահմանային կրակոցների վերաբերյալ իրենց պաշտոնապես ոչինչ չի ասել, որպեսզի իրենք հարցը դարձնեն քննարկման առարկա:
«Իմ կենսագործունեությանը չի համապատասխանում փախչելը կամ խոչընդոտելը»:
«Անհավասար պայմաններում է գտնվում երկրորդ նախագահը»:
«Ռոբերտ Քոչարյանի մոտ ուռուցք է եղել, հեռացրել են»: Այս մասին այսօր լրագրողների հգետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը:
«Ռուսաստանը զենք է վաճառում ոչ միայն Ադրբեջանին, այլև վաճառում է դաշնակիցներին ու գործընկերներին։ Դաշնակիցների մեջ մտնում է նաև Հայաստանը, որին ավելի շատ զենք է վաճառում, վաճառվում են այնպիսի զենքեր, որոնք մյուս երկրներին չեն տրամադրվում։ Կարծում եմ՝ այս հարցում Ռուսաստանից զինատեսակների մատակարարման համար նեղանալը «մեղք է»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ, Եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը՝ անդրադառնալով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին հարցին:
«Հայաստանն այս պահին դրա կարիքը չունի, եթե պետք լինի, Հայաստանը և՛ կխոսի, և՛ այդ հարցը կբարձրացնի, և՛ հարցերի լուծմանը կհասնի: Պարոն Զատուլինը ճիշտ է ասում, բայց չմոռանանք, տարիներ առաջ, երբ մեր սահմանում լարվածություն կար (հիմա էլ կա), Բորդյուժայի հայտարարությունը, ՀԱՊԿ-ը պատրաստ էր որևէ ձևով արձագանքել, եթե դա վերաբերում էր ՀՀ սահմանների պաշտպանությանը»:
«ՀԱՊԿ անդամ երկրները հստակ պատկերացնում են ահաբեկչության վտանգը և կարևորում են ահաբեկչական գործողությունների կանխարգելմանն ուղղված քայլերը։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր երկիր, այդ թվում՝ նաև Ռուսաստանը, ունեն իրենց խնդիրն ահաբեկչության դեմ պայքարի հարցում։ Ինչպես գիտեք, մենք Սիրիայում ենք գործողություններ իրականացնում, այդ թվում՝ ահաբեկչության ներփաթանցումը ՀԱՊԿ անդամ երկրներ կանխարգելելու նպատակով։ Կարծում եմ՝ բոլոր երկրների ղեկավարները շահագրգռված են այդ վտանգը կանխելու հարցում»,- Պաշտպանության նախարարությունում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստից առաջ ասաց ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:
ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինն այսօր Պաշտպանության նախարարությունում անդրադառնալով Հայաստանի սահմանին հնչող կրակոցներին՝ նշեց, որ դրանց վերաբերյալ հայկական կողմն իրենց պաշտոնապես ոչինչ չի ասել, եթե տեղյակ պահեր, ապա այդ հարցը կքննարկեին:
Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: