Իսկ Դուք գիտե՞ք՝ որոնք են Հայաստանի լեգիտիմ սահմանները. Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին հորդորեց՝ դասեր չտալ, քանի որ դասղեկ չէ, պատգամավորներն էլ աշակերտներ չեն։

«Գովելի կլիներ, որ այսպիսի ոգևորությամբ արձագանքեիք Ալիևին։ Անկեղծ եմ ասում՝ ինձ համար անհասկանալի են այն անհանգիստ շարժումները, որոնք նկատվում են ձեր ու ձեր թիմակիցների կողմից՝ ի պատասխան այն պարզ ճշմարտության, որ ձախողել եք։ Դուք ձախողել եք ձեր իսկ հռչակած խաղաղության օրակարգը։ Դուք եք հայտարարել, որ Ալիևի վերջին հայտարարությունները լրջագույն հարված են խաղաղության գործընթացին, դուք եք ասել, որ Ադրբեջանը շարունակում է  տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանին։ Դուք և Ալիևը խոսում եք տարբեր բաների մասին։ Դուք շարունակ խոսում եք տալու մասին, Ալիևը վերցնելուց է խոսում»,- նշեց Ագնեսա Խամոյանը՝ Նիկոլ Փաշինյանից որոշ մեջբերումներ անելուց հետո։

Պատասխանելով հարցին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատգամավորի հարցի մեջ կա լրջագույն լեգիտիմություն, որը պատգամավորը հիմնավորեց մեջբերված հիմնավորումներով։

«Եթե այդ մեջբերումներն արժանի չլինեին մեջբերելու, դուք դա չէիք մեջբերի։ Ասում եք, որտեղ եք կանգ առնելու, ես պատասխանել եմ արդեն այդ հարցին՝ կանգ եմ առնելու ՀՀ լեգիտիմ սահմանների վրա, և լեգիտիմությունն է լինելու և լեգիտիմությունն է մեր քաղաքական, դիվանագիտական պաշտպանության ռազմավարությունը։ Հույս ունեմ, որ Բաքվից հնչող հայտարարությունների նպատակը դիտավորյալ խաղաղության գործընթացը փակուղի մտցնելը չէ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև

Արձագանքելով Փաշինյանի հնչեցրած պատասխանին՝ Ագնեսա Խամոյանը հարցրեց.

«Ի՞նչ է նշանակում ՀՀ լեգիտիմ սահմանները, դուք գիտե՞ք՝ որո՞նք են ՀՀ լեգիտիմ սահմանը կամ սահմանները։ Ադրբեջանը հստակ ասում է՝ իր սահմանները որն է, դուք ասում եք՝ ես չգիտեմ՝ որտեղով է գծվում Արծվաշենը, որն է ՀՀ լեգիտիմ սահմանը»։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, թե գիտի, թե որտեղով են անցնում ՀՀ սահմանները, բոլորն էլ գիտեն։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս