«Ճիշտ չի՞ լինի՝ հանձնվեք Ալիևին՝ Ադրբեջանում պահվող գերիների դիմաց». Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին

Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո հայտարարում էր, որ պատրաստ է որդուն ուղարկել Բաքու՝ հայ գերիներին բաց թողնելու դիմաց։

«Հիմա էլ գերիներ ունենք, նաև Արցախի ռազմաքաղաքական ամբողջ ղեկավարությունը։ 2018-20 թվականներին նրանց գովում էիք, Շուշիում պարում, նրանց կենացը խմում։ Ալիևն ասում է՝ դեռ երկու հոգի էլ Երևանում կան, թե ինչո՞ւ երկու և ոչ թե երեք՝ պարզ է։ Սա ազգային պետական խայտառակություն է՝ ձեր անձնական խայտառակությունը։ Ճիշտ չի՞ լինի՝ հիմա էլ հայտարարեք, որ դուք էլ եք պատրաստ հանձնվել Ալիևին գերիների դիմաց, մանավանդ Ալիևը երգում է՝ «նոլդու Փաշինյան»»,- նշեց Աղվան Վարդանյանը։

Պատգամավորի հարցից հետո Ալեն Սիմոնյանը հարցրեց, թե ո՞ւմ է ուղղված հարցը, Աղվան Վարդանյանը պատասխանեց՝ ով իր վրա վերցնի։

Պատգամավորի պատասխանից հետո Ալեն Սիմոնյանն ասաց, որ այդ դեպքում կարող է հարցը գրավոր ուղարկել, տեսնեն՝ ով կպատասխանի, այն դեպքում, երբ Աղվան Վարդանյանի հարցն ուղղված էր հենց Փաշինյանին: Փաստորեն Նիկոլ Փաշինյանն իր վրա չվերցրեց:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս