Նարեկ Մկրտչյանը չասաց իր աշխատավարձի և ստացած պարգևավճարի չափը
Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանից հետաքրքրվեց, թե պետական համակարգում որքա՞ն է կազմում նվազագույն կենսապահովման զամբյուղից էլ ցածր աշխատավարձ ստացողների, աշխատող աղքատների թվաքանակը, և ՔՊ-ի իշխանության օրոք որքա՞ն աճ է այն գրանցել։
«Ձեր իշխանության օրոք որքա՞ն է կազմել գումարային միջին գնաճը, որքա՞ն է աճել պետական համակարգում ամենացածր վարձատրության աշխատողների աշխատավարձը, և որքա՞ն է աճել բարձրաստիճան պաշտոնյաների միջին վարձատրությունը՝ պարգևատրումներով, պարբերաբար ավելացող հավելումներով և հավելավճարներով»,- նշեց Թադևոս Ավետիսյանը։
Ի պատասխան՝ Նարեկ Մկրտչյանն ասաց, որ թվերն իր մոտ նախապես պետք է գրված լիներ, որպեսզի կարողանար պատասխանել։ Այնուհետև պատգամավորին հորդորեց գրավոր հարցում ուղարկել՝ թվերը մանրամասն իմանալու համար։
Նա նաև ասաց, որ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձն աճել է մոտ 30 տոկոսով։
Արձագանքելով՝ պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նկատեց, որ նախարարը գոնե պետք է իմանար սեփական պարգևավճարի չափը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում