Ժաննա Անդրեասյանը «Գոյ» թատրոնի անձնակազմին առաջարկում է խաղալ այլ բեմում՝ իրենց խաղացանկով

«Մենք ունենք վերակազմակերպման պարզ գործընթաց, երբ «Գոյ» թատրոնն իր խաղացանկով, ստեղծագործական ազատությամբ և ֆինանսավորմամբ՝ ընդամենը գործում է Սունդուկյան թատրոնի հովանու ներքո։ Սա այն պարզ ճշմարտությունն է, որը մենք փորձում ենք փոխանցել և անընդատ հանդիպում ենք տարբեր մանիպուլյացիաների, որոնց հիմքն ու իմաստը, անկեղծ ասած, շատ հասկանալի չէ»,- ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցադրմանը, որը վերաբերում էր  «Գոյ» թատրոնի հետագա ճակատագրին։

Ըստ նախարարի, որևէ բան «Գոյ» թատրոնի հետ տեղի չի ունենալու՝ որպես ստեղծագործող միավոր։

«Մենք խոսում ենք երկու ՊՈԱԿ-ների միավորման գործընթացի մասին, որոնք գործում էին մեկ շենքում։ Հիշեցնեմ, որ Սունդուկյան թատրոնի կողմից էր վճարվում «Գոյի» կոմունալները։ Այս պահին ունենալու ենք մեկ միասնական ՊՈԱԿ, որի ներքո գործելու է նաև «Գոյ» թատրոնը՝ որպես առանձին միավոր»,- ընդգծեց Ժաննա Անդրեասյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս