
Վահե Ղազարյան ոստիկանը լավ էլ Նիկոլ է. Աննա Մկրտչյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի դիտարկամբ, «ոստիկանը Նիկոլ չի» արտահայտությունն իր համար այլևս ամբողջությամբ արժեզրկված է:
«Վահե Ղազարյան ոստիկանը լավ էլ Նիկոլ է, այն ոստիկանը, որը քաշքշում է այստեղ կանգնած արժանապատիվ քաղաքացուն, լավ էլ Նիկոլ է»,- ընդդիմության հանրահավաքի ժամանակ շեշտել է պատգամավորը՝ նշելով, որ այս օրերին նրանք ժամանակ ունեին հասկանալու և կողմնորոշվելու, և ով կողմնորոշվել է՝ կողմնորոշվել է, ով չի կողմնորոշվել, մնացել է Նիկոլ Փաշինյանի, Վահե Ղազարյանի և Փաշինյանին սատարող օլիգարխների շպրտած մնացուկների հույսին:
«Իշխանազավթումից հետո դրանք լծվել են էդ վայրագությունները կազմակերպելու և էդ ոստիկաններին դաստիարակելու գործին: Մեր իսկ գումարների հաշվին՝ պետական բյուջեից ահռելի գումարներ են փոխանցել սորոսածին տարբեր կազմակերպություններին, որոնք բարեփոխումների անվան տակ այս օրվա համար են պատրաստել այդ վայրենիներին, որ իբր մեզ ճնշեն և վախեցնեն»,- ասել է Մկրտչյանը:
Մանրամասները՝ տեսանյութում