Լարված իրավիճակ՝ Բաղրամյան պողոտայում․ ՈՒՂԻՂ
«Դավաճան, հեռացիր». քաղաքացիները փակել են Տիգրան Մեծ-Մելիք Ադամյան փողոցների խաչմերուկը
Բաղրամյան պողոտան կաթվածահար վիճակում է․ քաղաքացիներըփակել են պողոտան
Նաիրա Զոհրաբյանը կառավարության դիմացից բարձրախոսը միացրած հեռախոսով զրուցում է Կապանի բնակչի հետ
Մենք 2 տարուց ավել է՝ գերագույն գլխավոր հրամանա չունենք, վարչապետի աթոռը թափուր է․ ԲՀԿ–ական
«Թուրքերը, GPS-ը գրկած, մտնում են մեր տները. էդ մարդը մաս-մաս հանձնում է Սյունիքը». Նաիրա Զոհրաբյան
ՊՆ պետհամարանիշով մեքենաները լքում են Կառավարության շենքի տարածքը
Քաղաքացիները ոստիկաններին կոչ են անում չծառայել իրենց ընկերներին «ծախողներին»
Կառավարության այսօրվա՝ 2020 թվականի վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սյունիքի մարզի սահմանային, ինչպես նաև սահմանազատման աշխատանքներին՝ նշելով, թե այդ աշխատանքները որոշակի բարդություններ են պարունակում:
Կոմիտասի պողոտայում կկառուցվի նոր ճանապարհ
Պետբյուջեից 3 միլիարդ 643 միլիոն դրամ կհատկացվի 116 համայնքի
«Մենք ոչ փող ենք ուզում, ոչ իշխանություն, ուզում ենք ազգի դավաճանին վարչապետի աթոռից հանենք»
Ոստիկանները բերման են ենթարկում Արցախի հերոս Շահեն Մեղրյանի որդուն
Կառավարության դիմաց տեղի ունեցող ակցիայի ժամանակ երիտասարդ աղջկա ինքնազգացողությունը վատացավ
Արցախցի փոքրիկները կստանան միանվագ 20 հազար դրամ աջակցություն՝ որպես ամանորյա նվեր՝ շոկոլադի փող
Կառավարությունը կփոխհատուցի այն սյունեցիներին, որոնց գույքը անցել է Ադրբեջանին
Քաղաքացիները փորձում են կանխել ոստիկանական մեքենայով կառավարությունից դուրս եկող նախարարների գնալը
«Նման տեղեկություն չունենք, որ ինքը դուրս է եկել. նոր կրթության նախարարն էր ուզում գաղտագողի դուրս գալ, թույլ չտվեցինք, քաղաքացիները թույլ չտվեցին: Ես այլ բան չեմ տեսել»,- Կառավարության առջև 168.am-ի լրագրողի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով վարչապետի ու կառավարության անդամների՝ Կառավարության շենքից դուրս գալու մասին հարցադրումներին:
«Վարչապետի աթոռին թառածը աննամուս ա, ու նրա հետ աննամուսի պես պետք է վարվել». Իսրայել Հակոբկոխյան
Կառավարությունը փոփոխություն է կատարում դրոշմանիշային վճարների հետ կապված որոշման մեջ՝ նկատի ունենալով այն, որ գործող կարգավորումներով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցները բավարար չեն լինելու մարտական գործողություններին մասնակցած անձանց ամբողջ ծավալով հատուցում տալու համար։ Այդ մասին կառավարության նիստում նշեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ այս փոփոխությունը կարող ենք համարել կիսապրոգրեսիվ:
«Աշխարհում ցանկացած ժողովրդի մեջ միշտ էլ լինում է մեկ հատված, որը իշխանության կողքին է, հիմա ես այդ մարդկանց մասին չեմ ուզում խոսել կամ նրանց մեղադրել, դա ի՞նչ նշանակություն ունի։ Փաշինյանը երկիրը կործանել է, հանցագործը պետք է նստի բանտում, ինքը հանցագործ է»,- Կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Մանուկյանը։
Բախում ոստիկանների և քաղաքացիների միջև. ոստիկանները բիրտ ուժով փորձում են հեռացնել քաղաքացիներին:
«Ախպե՛ր, կոնֆլիկտի մի տարեք, մենք չենք գնում կոնֆլիկտի». Լարված իրավիճակ Կառավարության մոտ
«Ամոթ ա, տղերք… թուրքի եք պաշտպանում». Կարմիր բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին:
Դաշնակցական երիտասարդների երգում են կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները քաղաքացիներին հրելով՝ բացում են կառավարության շենքից դուրս եկող Նիկոլ Փաշինյանի մեքենայի ճանապարհը
«Առաջինը, որ այս շենքում նստած խելագար դավաճանը մտածի մեր ժողովրդի, հայրենիքի մասին, որից շատ քիչ հույս ունենք, և հրաժարական տա։ Երկրորդ ճանապարհը՝ ԱԺ-ն գումարի արտահերթ նիստ և քննարկի նրա պաշտոնանկության հարցը, և Գլխավոր դատախազությունը Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով մեղադրանք առաջադրի ու ձերբակալի։ Այս բոլոր ուղղություններով մենք աշխատում ենք։ Այս պահին շրջափակված է Կառավարության գրեթե բոլոր մուտքերը, Կառավարությունը նիստ է հրավիրել և ըստ էության ելումուտը դադարեցված է»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։
«Ողջ պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանը զբաղված է եղել ներքաղաքական խնդիրներով». Գոռ Սարգսյան
Ոստիկանները փորձում են ուժով հեռացնել քաղաքացիներին Կառավարության շենքի դիմացից
Ամոթի վանկարկումներ՝ կառավարության շենքի մոտ