«Այս միջնորդությունը քրեական գործի հետ որևէ աղերս չունի». դատախազ Պետրոս Պետրոսյան
«Հարգելի՛ դատարան, երկու դատախազն էլ ճիշտը չեն ասում». Յուրի Խաչատուրով
Ինչ է սպասվում Հայաստանին և կենդանակերպի յուրաքանչյուր նշանին 2020 թվականին. ՈՒՂԻՂ
«Իսկ ինչո՞ւ է նոր Հայաստանի նոր դատավոր Աննա Դանիբեկյանը նիստերը դնում շաբաթը մեկ օր. թող բողոքեն»
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ընթացքում միջնորդություն ներկայացնելու ժամանակ հանկարծակի վատացավ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի ինքնազգացողությունը:
Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանում ներկայացրեց այն հիմնավորումները, որոնցով պայմանավորված էլ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը՝ ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոններն ազատականացնելու մասին, երկրորդ ընթերցման համար այսօրվա քառօրյայի օրակարգ չի ընդգրկվել։
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը զարմանում է, երբ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանն ասում է, թե ինչպե՞ս կարելի է վարչապետին ենթակա մարմիններին հրավիրել խմբակցություն և հարցեր տալ, և հավելում, թե՝ բա որ իրենք էլ մի օրենք ընդունեն և պատգամավորներին ասեն, որ՝ պարտավոր եք մասնակցել Կառավարության կոմիտեի նիստերին։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ Հայաստանում ներդրումային միջավայրը շարունակում է մնալ չբարելավված, ներդրողներն ինչպես գալիս են Հայաստան, այնպես էլ հիասթափված հեռանում են:
«Դալմայի այգիներում պատմական հնձանները վտանգված են. ո՞վ է պատասխանատուն». քննարկում. ՈՒՂԻՂ
«Հարգելի՛ գործընկերներ հա՛մ ուրախ եմ, հա՛մ տխուր. ուրախ եմ, որ նախորդ անգամ դեմ էինք ատահայտվում այս նախագծին, որովհետև իսկապես մեր երկրի ազգային անվտանգության խնդիրները որքան ավելանում են, իսկ դա փաստ է, որ ավելանում են, մենք պարտավոր ենք աչալուրջ լինել և իսկապես կարողանալ դիմակայել։ Ես երբեք այն կարծիքին չեմ եղել, որ կապ չունի, թե Ազգային անվտանգության ծառայության տնօրենն ով է»,- այսօր խորհրդարանում, անդրադառնալով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայարած օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում են նոր չափանիշներ ընդունել ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի համար, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Կարծում եմ, պարոն Ծառուկյանի բիզնեսներն այսօր շատ ավելի պաշտպանված են». Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովում այսօր մեկնարկեց հերթական քառօրյան։ Նիստը սկսվեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծի քննարկմամբ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում, և ԱԱԾ պետի և ոստիկանապետի պաշտոնները դարձնել հայեցողական՝ տալով հնրավորություն այդ պաշտոններին նշանակել նաև մարդկանց, որոնք կարող են լինել ոչ այդ համակարգերից։
Գագիկ Ծառուկյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Մեկնարկել է Ազգային Ժողովի հերթական քառօրյա նիստը՝ ՈՒՂԻՂ
«Մոլորություն կա, որ, եթե չինովնիկների աշխատավարձերը բարձրանան, կոռուպցիան կնվազի, և այլն, նման բան չկա: Իհարկե, պետական պաշտոնյան պետք է արժանի վարձատրություն ունենա, բայց դա այն դեպքում է սկսում աշխատել, երբ քո պետության մեջ ունես ներքին պրոցեդուրաները, առավել ևս՝ երբ դու ժողովրդի հետ ես շփվում»:
Պարոն Հոկտանյանի այս արձագանքը ողջամիտ է, հավանաբար, նա նաև հիշում է, թե ինչպես էինք մենք 2017 թվականին խոսում այն մասին, որ «Երևան» հիմնադրամին գումարներ նվիրաբերող մարդկանց տալիս էին շինթույլտվություններ և արտոնություններ։
«Սա ինձ համար անհասկանալի և անընդունելի նախագիծ է, չեմ կարծում, որ բյուջեի խնդիր է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ ՀՀ քաղաքացիների` արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու նախագծի մասին, ասաց «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը:
Իզուր ներկայացրեց, որովհետև իր ներկայացրած փաստաթղթերից մեկի սեփականատերն է Վարդան Ֆելիքսի Ցոլակյանը, դե, երևի նա կապ ունի նախարար Ցոլակյանի հետ, մյուս փաստաթղթով մեկ այլ կազմակերպության սեփականատերն է Էմիլ Եղիազարյանը: Այս անուն-ազգանունը որևէ բան չի ասում, եթե չիմանանք, որ դա Իջևանի գինու և կոնյակի գործարանի սեփականատերն է, ով նաև Սիփան Փաշինյանի մոտ ընկերն է: Իսկ այս պատմության գագաթնակետն «Էյ Ջի Գրուպն» է. այս կազմակերպությունը թեև սնանկ է, բայց շինթույլտվություն է ստացել։
168 Լրահոս
Այս ծրագիրը դարձել է հանելուկ, որևէ մեկը չի կարող ասել, թե ինչու չի կառուցվում, ինչ պատճառներ կան՝ կա՛մ գիտեն՝ չեն ասում, կա՛մ պատճառների մասին մենք տեղյակ չենք:
«Սիլ գրուպ» ընկերության նախագահ, գործարար Խաչատուր Սուքիասյանն այսօր Աբովյանում ադամանդագործության արտադրամասի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Բջնի» գործարանին՝ ասելով, թե գործարանն իրենից խլել են և նա ցանկանում է այն իրավական ճանապարհով հետ բերել։ Գործարարն անդրադարձել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ նշելով, որ վերջինս «դավաճանել է իր հին ընկերներին»։
«Այս նախագծի ճակատագրի որոշողն Ազգային ժողովն է, եթե ձայների մեծամասնությունն այդ նախագիծն ընդունեց, ապա այն կյանքի կկոչվի։ Չեմ ցանկանում որևէ մեկին վիրավորել, բայց նման աբսուրդ ու անտրամաբանական մոտեցում չի կարող լինել։ Ասում են՝ Սահմանադրական դատարանի դատավորները վստահություն չեն ներշնչում, հիմա դրա համար պետք է խրախուսեն և ուղարկեն անհոգ կյանքի՞։ Եթե կոնկրետ զանցանք են թույլ տվել, թող դատեն կամ ենթարկեն կարգապահական պատասխանատվության»,- այս մասին 168.аm-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Կառավարության հավանությանն անրժանացած ՍԴ դատավորներին կամավոր հիմունքներով վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծին։
Արմեն Աշոտյանի ճեպազրույցը՝ Ուղիղ
Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն մասին օրենսդրական փոփոխությունների նախագիծ:
ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծին, որով առաջարկում են ԱԱԾ տնօրենի և Ոստիկնապետի պաշտոններում նշանակել քաղաքացիական անձի, նշեց, որ, եթե հաշվի առնեն զինվորական լինելու չափանիշը, ապա Սահմանադրության առումով ՀՀ նախագահը չի կարողանա նման նշանակումներ կատարել:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների պաշտոնում քաղաքացիական անձ նշանակելու նախագծում քաղաքականացման հարց չկա:
«Համաձայն ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածի՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Սոցիալ-իրավական պետության հիմնախնդիրներից է՝ ապահովել սոցիալական համերաշխությունը: Այս նախագիծը խարխլում է սոցիալական համերաշխությունն ու պետության հիմքերը: Սա հերթական ապազգային նախագիծն է: Աստված չանի՝ սա վավերացվի, իսկ դա կնշանակի, որ մեր բանակում ծառայողները պետք է լինեն անճար մարդիկ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գևորգ Գևորգյանը:
«Երևանի քաղաքապետարանի կոռուպցիոն ռիսկերով շինթույլտվություն տալու մասով ԱԺ քննիչ հանձնաժողով կազմելու գործն ընթացքի մեջ է: Մեր մասով ստորագրահավաքը սկսել ենք, հետո կդիմենք ԲՀԿ-ին, եթե չեմ սխալվում, անհրաժեշտ է 37 ստորագրություն»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: