Երևանի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Տարոն Մարգարյանը ընտրատեղամաս էր եկել ընտանիքի հետ:
«Մի նկարի». շիշ բռնողը ախրանիկների հետ ընտրատեղամասում է
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տարոն Մարգարյանը քվեարկում է 1/19 տեղամասում. ՈւՂԻՂ
Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու դեպքում ապագա չկա. Սերժ Սարգսյան
Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկում է 9/18 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ:
«Ես իմ ընտրությունը կատարել եմ դեռևս 33 տարի առաջ, և այսօր էլ իմ վերաբերմունքը չի փոխվել. ես քվեարկել եմ հանուն անվտանգ, ինքնիշխան, տնտեսապես զարգացած Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, հանուն հզոր հայկական բանակի, հանուն մեր սահմանների անձեռնմխելիության և հանուն մեր հասարակության հաշտեցման»,- այսօր քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որն ընտրության էր եկել թոռնիկի հետ:
Մարզպետները մարզերում ընտրատեղամասերի դիմաց են կանգնում՝ փորձելով հրահանգավորել քաղաքացիներին, Շիշ բռնողն էլ բռնաճնշումների է դիմում. Թեհմինա Վարդանյան
Զինվորականների նկատմամբ վարչական լծակ է կիրառվում’ կապիտուլյանտ իշխանությանն ընտրելու համար. Թեհմինա Վարդանյան:
Սերժ Սարգսյանը քվեարկում է 29/45 ընտրատեղամասում․ նա քվեարկության է եկել թոռնիկի հետ․ ՈւՂԻՂ:
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Թեհմինա Վարդանյանի ասուլիսը. ՈւՂԻՂ
Թիվ 9/58 տեղամասում ընտրողը քվեարկությունից հետո իր հետ ընտրատարածքից դուրս է բերել կտրոնը։
«Իմ քայլի» պատգամավոր Ռուստամ Բաքոյանը կռիվ է հրահրել ընտրատեղամասում: Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանական խմբերն այս պահին շրջում են ընտրատեղամասերում, կոնֆլիկտեր հրահարում, որպեսզի ոստիկանությունն արագ չեզոքացնի ընդդիմության վստահված անձանց:
«Անվտանգ հայրենիքի, հզոր, զարգացող, բարգավաճ Հայաստանի համար»,- ահա այս տեսլականով է քվեարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Ինձ երեկվա տեղի ունեցածից ոչ մի նոր ինֆորմացիա հայտնի չէ, դրա համար չեմ կարող օգտակար լինել»,- ընտրատեղամասի մոտ 168.am-ի հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը՝ անդրադառնալով մեր այն տեղեկությանը, որ դատավոր Մանվել Շահվերդյանին երեկ առևանգել ու պահում էին ԱԱԾ-ում, որ վերջինս չկայացնի բժիշկ Արմեն Չարչյանի ձերբակալության ոչ իրավաչափության հարցով որոշումը:
Ռոբերտ Քոչարյանի արյունոտ թռուցիկները Երևանի տարբեր փողոցներում են հայտնվել երեկ գիշերվանից: Բաղրամյան պողոտայում՝ ականատեսներից մեկը, որը չցանկացավ խոսել տեսախցիկի առաջ, մեզ հետ զրույցում պատմեց՝ գիշերը ժամը 3-ի սահմաններում Lada 21 09 և Mercedes մակնիշի երկու մեքենայով, բարձր երաժշտությամբ մի խումբ երիտասարդներ այդ թռուցիկները շաղ են տվել ամբողջ փողոցով, քամին դրանք դեպի մայթ էր բերել:
Թիվ 9/35 ընտատեղամասում ընտրողներին ուղղորդում են. միտումնավոր 3-րդ համարը դրվում է վերևում։
«Բացառում եմ». Գագիկ Ծառուկյանը՝ Փաշինյանի հետ հնարավոր կոալիցիայի մասին:
Գորիսի Վերիշեն բնակավայրում 34/10 ընտրական տեղամասում հրամատարը հրահանգում է զինվորներին ընտրել Նիկոլ Փաշինյանին։
«Սիսիանում անհիմն խուզարկություններ են կատարվում, դաշինքի 4 շտաբի ղեկավար հրավիրվել է Երևան». Վահե Հակոբյան
Ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկում «Հայաստան» դաշինքի շտաբի պետին
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը քվեարկում է 4/53 ընտրական տեղամասում. ՈՒՂԻՂ
«Առաջին հերթին, իհարկե, հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի. սա է իմ ընտրությունը»,- անդրադառնալով իր ընտրությանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:
«Եթե ոստիկանությունը չհայտնաբերի հանցագործներին, ապա կհայտարարենք, որ դա արվում է իշխանության կողմից»․ Ռոբերտ Քոչարյան
«Ակնհայտ է` Կարեն Կարապետյանը մեզ հետ է. ինչ կարգի համագործակցություն կլինի հետո, եկեք չքննարկենք»:
Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի 15/39 ընտրատեղամասի ՔՊ-ական հանձնաժողովի նախագահ Արև Գրիգորյանն իր ծանոթների քվեարկությունից հետո մտնում է քվեախուց և ստուգում է՝ որ կուսակցության քվաթերթին է բացակայում, ում օգտին են քվեարկել
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրեց, որ այսօր Հայաստանի հեռացող Կառավարությունը և այդ Կառավարության համար որպես գործիք օգտագործվող Ազգային անվտանգության ծառայությունը սկսել են հերթական օպերացիան՝ ընդդեմ «Հայաստան» դաշինքի։
«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը քվեարկում է 4/35 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ:
Ռոբերտ Քոչարյանը ընտրություններին մասնակցում է 7/3 ընտրական տեղամասում. ՈՒՂԻՂ:
ԿԸՀ–ն տեղեկություններ է հրապարակում ընտրությունների վերաբերյալ․ ՈԻՂԻՂ:
Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցում տեղակայված 9/20 ընտրատեղամասում առավոտյան քաղաքացիական իր պարտքն է կատարել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը: