Քրեականի անվան տակ քաղաքական հետապնդումը պատրվակ է դարձել սկանավորման ենթարկելու ընդդիմադիր գործչի ամբողջ քաղաքական գործունեությունը. Ռուբեն Մելիքյան

«Գործ ունենք խորհրդարանական ընդդիմադիր կուսակցության փոխնախագահի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ սեպտեմբերի սկզբին Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական ասամբլեայի բանաձևով ճանաչվել է Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը և մասնավորապես պահանջ է դրվել ազատ արձակել Արմեն Աշոտյանին, իսկ ԵԺԿ-ն Եվրոպայի միության կոալիցիոն 3 ուժերից մեկն է, իշխանություն ունի ԵՄ քաղաքական համակարգում: Այս տեսանկյունից գործ ունենք միջազգայնորեն ճանաչված քաղաքական հետապնդման հետ»,- այսօր հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբանական թիմի անդամ Ռուբեն Մելիքյանը:

Վերջինս նկատեց՝ ինչպես Արմեն Աշոտյանը, այնպես էլ այլ քաղբանտարկյալներ բանտերում են գտնվում Արցախի հետ կապված գործունեության համար, փորձելով կանխարգելել այն աղետը, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 19-ին և հետագա օրերին:

«Բավականին հետաքրքիր բանե ենք հայտնաբերել Արմեն Աշոտյանի գործով 30-ից ավելի հատորների մեջ: Նկատեցինք, որ Արմեն Աշոտյանի նկատմամբ իրականացվել է տոտալ անձնական կյանքի սահմանափակման գործառույթ, սկսած 2015թ.՝ բանկային, նոտարական գաղտնիքներ, գաղտնալսումներ, թվային խուզարկություններ, արտաքին դիտում, բաներ, որոնց մասին անձը տեղյակ չի լինում: Այդ որոշումները դատարանները կայացրել են: Վարույթն իրականացնող մարմնի տիրապետության տակ են Արմեն Աշոտյանի բոլոր հեռախոսազանգերը, հաղորդագրությունները, տոտալ վերահսկողություն է իրականացվել ընդդիմադիր խորհրդարանական կուսակցության փոխնախագահի նկատմամբ»,- ասաց Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ այսքանից հետո մեղադրական եզրակացության մեջ որևէ փաստ չկա:

Նրա խոսքով՝ գործ ունենք քաղաքական գործչի հետ, և նրա կապերը, շփումները նաև քաղաքական բովանդակություն ունեն:

Կարդացեք նաև

«Ընդ որում, որոշ դեպքերում վարույթն իրականացնող մարմինը, փոխանակ դիմի բողոքարկման գործընթացին, 2-3 օր հետո նույն միջնորդությունը նորից ներկայացնում էր, և ինչ-որ դատավոր բավարարում էր այն: Այն, ինչ ցանկացել է ստանալ վարույթն իրականացնող մարմինը, նա ստացել է»,- ասաց Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ եղել են դատավորներ, ովքեր մերժեն միջնորդությունը, բայց վարույթն իրականացնող մարմինը հարգանք չի դրսևորել դատարանների նկատմամբ:

Պաշտպանի խոսքով՝ քրեականի անվան տակ քաղաքական հետապնդումը պատրվակ է դարձել՝ սկանավորման ենթարկելու ընդդիմադիր գործչի ամբողջ քաղաքական գործունեությունը՝ սկսած 2015թ.-ից:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս