Բաժիններ՝

Վրաստանն ավելացրել է գազի ներկրումները ՌԴ-ից, Ադրբեջանից ներկրումները նվազել են

Վրաստանը 2024 թ. հունվար-սեպտեմբերին ավելացրել է Ռուսաստանից բնական գազի ներկրումը արժեքային արտահայտությամբ 6,5%-ով՝ հասցնելով 90,09 միլիոն դոլարի։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը:

Միևնույն ժամանակ, ըստ վիճակագրական տվյալների, բնական գազի՝ երկիր ներկրման ընդհանուր ծավալը նվազել է 18,2%-ով՝ հասնելով 250,33 մլն դոլարի։Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ արդյունքում ՌԴ-ից գազի ներմուծման բաժինը Վրաստան գազի մատակարարումների ընդհանուր ծավալում հունվար-սեպտեմբերին աճել է մինչև 36%՝ 2023 թ. հունվար-սեպտեմբերի 27,7%-ի և 2022 թ. հունվար-սեպտեմբերի 12,2%-ի համեմատ։

Ինն ամսվա արդյունքներով` Ռուսաստանից մատակարարումների բաժինն առավելագույն մակարդակի է հասել 2009 թվականից ի վեր Վրաստան բնական գազի ներմուծման վերաբերյալ վիճակագրական տվյալների հրապարակվման ողջ ժամանակահատվածի համար:

Վրաստան գազի հիմնական մատակարարի՝ Ադրբեջանի բաժինն այս տարվա հունվար-սեպտեմբերի արդյունքներով նվազել է մինչև 64%՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 72,3%-ի և 2022 թ. հունվար-սեպտեմբերի 87,8%-ի համեմատ:

Վրաստանը 2023 թվականին ներմուծել է 2,25 մլն խորանարդ մետր գազ. Ադրբեջանի բաժինը մատակարարման ընդհանուր ծավալում կազմել է 78,5%, ՌԴ-ինը` 21,5%։ ՌԴ-ից Վրաստան բնական գազի մատակարարումներն արժեքային արտահայտությամբ անցյալ տարի կազմել են 110,3 մլն դոլար, իսկ Ադրբեջանից՝ 313,5 մլն դոլար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս