Հայաստանի մի շարք մարզերում հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը սպասվում են թաց ձյան տեսքով տեղումներ
Հայաստանի մի շարք մարզերում հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Այս մասին հայտնում են Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
«Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 17-ի ցերեկը, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Հոկտեմբերի 18-ի ցերեկը ցիկլոնի ուժը կտրուկ կթուլանա, ինչի արդյունքում տեղումները կպահպանվեն հանրապետության առանձին հատվածներում և կլինեն կարճատև։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ՝ մոտ 6-9 աստիճանով»,- ասված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:
Հորդառատ տեղումներով պայմանավորված` հոկտեմբերի 17-18-ին Աղստև, Դեբեդ, Հրազդան, Քասախ, Ազատ, Վեդի և Սևանա լճի ավազանի գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում: