
Արամ Հակոբյանը դարձավ «Pavlodar Open 2024»-ի շախմատային մրցաշարի հաղթող

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Արամ Հակոբյանը դարձավ «Pavlodar Open 2024»-ի հաղթող:
Ղազախստանում կայացած «Pavlodar Open 2024» մրցաշարում Արամ Հակոբյանը 10 հնարավորից հավաքելով 8 միավոր և չկրելով ոչ մի պարտություն` դարձավ մրցաշարի հաղթող: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին Հնդկաստանի ներկայացուցիչները:
«Pavlodar Open 2024»-ին մասնակցում է 96 շախմատիստ: