
Հայաստանն ու Չեխիան պայմանավորվել են համագործակցել ռազմատեխնիկական բնագավառում

Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության հրավերով՝ ՀՀ ՊՆ պատվիրակությունը պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ մասնակցել է Պրահայում տեղի ունեցած «Future Forces Forum 2024» միջազգային ցուցահանդեսին: Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, միջոցառման շրջանակում պաշտոնական հանդիպումներ են տեղի ունեցել Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության արդյունաբերական համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Ռադկա Կոնդերլովայի և չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: Ցուցահանդեսին մասնակցության շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել նաև միջոցառմանը մասնակցող այլ գործընկեր երկրների ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ: