Ֆիլիպիններում «Տրամի» արևադարձային փոթորկի զոհերի թիվը հասել է 65-ի
«Տրամի» արևադարձային փոթորիկը հեռացել է Ֆիլիպիններից, որտեղ առնվազն 65 մարդու կյանք է խլել, առաջացրել հեղեղումներ, սողանքներ, տասնյակ հազարավոր մարդկանց տեղահանել տներից։ Այս մասին հաղորդում է ABC News-ը։
Հազարավոր մարդիկ հայտնվել են ծուղակում, շատերը բարձրացել են տանիքներ։ Իշխանությունները փրկարարական մեծ թվով նավակներ են ներգրավել նրանց փրկելու համար։Սակայն փոթորկի վտանգը դեռ չի անցել։
Ըստ օդերևութաբանների՝ այն կարող է շրջվել և կրկին վերադառնալ Ֆիլիպիններ՝ Հարավչինական ծովի բարձր ճնշման քամիների և եղանակային այլ գործոնների պատճառով։ Ըստ տեղի իշխանությունների՝ 33 մարդու մահվան պատճառ են դարձել սողանքները։ Թալիսեյ քաղաքում դեռ 11 մարդ անհետ կորած է։ Ավելի վաղ հաղորդվել էր փոթորկի հետևանքով 26 զոհի մասին։