ՔՊ վարչության նիստում կրկին արդարադատության նախարար չի ընտրվել

Քիչ առաջ ավարտվել է ՔՊ վարչության հերթական նիստը՝ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: դատելով տարածված տեսանյութից ՔՊ-ականները բավականին լավ տրամադրություն են ունեցել:

Ինչևէ, 168.am-ի տեղեկություններով սակայն՝ ՔՊ-ը վարչությունը կրկին չի ընտրել արդարադատության նախարար: Ներկայացված 4 թեկնածուները՝ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյան, փաաստաբան Ալեքսանդր Սիրունյան, փոխքաղաքապետ Սուրեն Գրրիգորյան, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյան, թեև ամբիոնի մոտ են եղել, ներկայացրել իրենց ծրագրերը կամ գուցե ոմանք ինքնաբացարկ հայտնել, սակայն նրանցից ոչ մեկը բավարար ձայներ քվեարկության արդյունքում չի ստացել:

Այնպես որ սպասենք ՔՊ-ականների հաջորդ թեկնածուների ցանկին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031