US Open-ի 6-րդ օրը իրենց խաղերը կանցկացնեն Ռոջեր Ֆեդերերը, Էնդի Մարեյը, Սթեն Վավրինկան և Թոմաշ Բերդիխը:
Ուրբաթ Եկատերինա Մակարովան դուրս եկավ US Open-ի 4-րդ շրջան, իսկ Դարիա Կասատկինան դուրս մնաց:
2016թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրի շրջանակներում Անգլիան ջախջախեց Սան-Մարինոյին (6:0), Ուկրաինան հաղթեց Բելոռուսին (3:1), իսկ Ռուսաստանը Շվեդիային (1:0):
Մյունհենցիների ղեկավարը հաստատել է, որ «կարմիր սատանաներն» ամռանը շատ էին ցանկանում ձեռք բերել հարձակվողին:
Իսպանացի դարպասապահն օգնել է «Բարսելոնայի» իր գործընկերոջն ընտրություն կատարել «Մանչեսթեր Յունայթեդի» և «Չելսիի» միջև:
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է լուրերն այն մասին, որ ակումբը կարող էր 100 մլն եվրոյով վաճառել վինգեր Գարեթ Բեյլին:
«Բավարիայի» ֆուտբոլիստ Արյեն Ռոբենը Հոլանդիա-Իսլանդիա խաղում ստացած վնասվածքի պատճառով բաց է թողնելու 4 շաբաթ: Այս մասին հաղորդում է մյունհենյան ակումբի պաշտոնական կայքը:
Football Observatory-ն ամառային տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո հաշվարկել է եվրոպական թիմերի արժեքը:
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպումը:
Երբ «Համբուրգի» հարձակվող Արտյոմ Ռուդնևը բաց թողեց «Օսնաբրյուկի» հետ սոտւգողական խաղը, բոլորը, այդ թվում՝ մարզչական շտաբում, հավաստիացնում էին, որ նա վնասվածք ունի:
«Բանանցի» հարձակվող Ջոն Ջերեմիան ճանաչվել է օգոստոս ամսվա թիմի լավագույն ֆուտբոլիստ: Երևանյան ակումբի պաշտոնական կայքում կատարվել է քվեարկություն, որում մասնակցել են թե ֆուտբոլասերներ, և թե մարզական լրագրողներ: Այս դեպքում կարծիքները կիսվել են, քանի որ, ըստ երկրպագուների քվեարկության՝ առաջին տեղն է զբաղեցրել Արմեն Մանուչարյանը, իսկ բոլոր լրագրողներն առաջին տեղը տվել են Ջերեմիա Ջոնին:
8 խաղերից 7-ը տեղի են ունեցել 2015թ.: «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկը իր կարիերայի ընթացքում մասնակցել է 8 լիարժեք հանդիպման: «Մոնակոյի» կազմում խաղալու ժամանակ Անտոնին դաշտում անցկացրել է ընդամենը 90 րոպե` «Գենգամոմի», «Բաստիայի», «Մոնպելիեի», «Կանի», «Վալենսիայի» (2 անգամ) և «ՊՍԺ»-ի դեմ հանդիպումների ժամանակ:
«Կապտասպիտակաերկնագույնների» գլխավոր մարզիչը մոտ ժամանակներս կարող է լքել Ռուսաստանը:
Տրանսֆերային պատուհանի փակումից մեկ շաբաթ առաջ թուրինցիներն ընդունել են «կապույտների» առաջարկությունը: La Gazzetta dello Sport-ի տեղեկությամբ, լոնդոնցիները պատրաստ են եղել Պոգբայի համար վճարել 85 մլն եվրո, բայց ֆուտբոլիստն ինքը հրաժարվել է տեղափոխությունից և արգելափակել է գործարքը:
2016թ. Եվրոպայի առաջնության ընտրական խաղերի շրջանակներում Վրաստանի հավաքականը տանը պարտության մատնեց Շոտլանդիային (1:0), Գերմանիան հաղթեց Լեհաստանին (3:1), իսկ Սերբիան` Հայաստանին (2:0):
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը հույս է հայտնել, որ իր երկարամյա թիմակից ընկեր Ռայան Գիգզը կդառնա մանկունյանցիների գլխավոր մարզիչը:
Ինչպես հաղորդում է Marca-ն, «Ռեալը» պահպանում է հետաքրքրությունը «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեայի նկատմամբ: Սակայն, աղբյուրի տեղեկության համաձայն, մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը որոշել է այլևս չմտնել բանակցությունների մեջ «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչների հետ:
Տեխնիկական գոտուց դուրս գալու համար պորտուգալացի մասնագետին տուգանել են 10 հազար ռուբլով:
Չիլիի հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Արթուրո Վիդալը հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել:
Հայտնի է դարձել, թե ով է սպասարկելու սեպտեմբերի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունենալիք Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Դանիա հանդիպումը:
Հինգշաբթի Ելենա Վեսնինան և Եվգենիա Ռոդինան չկարողացան դուրս գալ US Open-ի 3-րդ շրջան:
US Open-ի 4-րդ օրը Միխայիլ Յուժնին պարտվեց Ջոն Իզներին:
«Բարսելոնայի» նախկին դարպասապահը շարունկում է ըմբռնել Լուի Վան Գալի փիլիսոփայությունը փոխարինող կազմում: Դե Խեան, ում տրանսֆերը «Ռեալ» ձախողվեց, ընդգրկվել է «կարմիր սատանաների» Չեմպիոնների լիգայի հայտացուցակում:
Երեկ, 2016թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրի շրջանակներում Իտալիայի հավաքականը տանը հաղթեց Մալթային (1:0), Հոլանդիան պարտվեց Իսլանդիային (0:1), Ղազախստանը արտագնա խաղում զիջեց Չեխիային (1:2), իսկ Բելգիան հաղթեց Բոսնիայի և Հերցոգովինայի հավաքականին (3:1):
Բելգիացին չի վազում ռեկորդների հետևից և գոհ կլինի նույնիսկ մեկ մրցաշրջանում խփելով 15 գոլ:
Բեյլ, Դե Խեա, Կոկորին և այլ ֆուտբոլիստներ, որոնց մասին մենք այքան շատ լսեցին այս ամառ:
Հեղինակավոր WhoScored.com-ը կազմել է Անգլիայի առաջնության օգոստոս ամսվա խորհրդանշական հավաքականը: Դարպասապահի դիրքում Թիմ Հովարդն է՝ «Էվերթոնից»:
Իհարկե դեռ վաղ է թիմ հավաքելու մասին խոսել, քանի որ հուսով եմ՝ դեռ երկար տարիներ կխաղամ: Միայն խաղալը դադարեցնելուց հետո կորոշեմ, թե ում կկարողանամ հավաքել իմ թիմում:
ՖԻՖԱ-ն անվավեր է ճանաչել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Կևին Գրոսկրոյցի տեղափոխությունը «Գալաթասարայ»:
Հայաստանի հավաքականի և «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը այս ձմեռ կլքի իր ներկայիս ակումբը: