
Ջոն Ջերեմիան ճանաչվել է «Բանանցի»՝ օգոստոս ամսվա լավագույնը

«Բանանցի» հարձակվող Ջոն Ջերեմիան ճանաչվել է օգոստոս ամսվա թիմի լավագույն ֆուտբոլիստ: Երևանյան ակումբի պաշտոնական կայքում կատարվել է քվեարկություն, որում մասնակցել են թե ֆուտբոլասերներ, և թե մարզական լրագրողներ: Այս դեպքում կարծիքները կիսվել են, քանի որ, ըստ երկրպագուների քվեարկության՝ առաջին տեղն է զբաղեցրել Արմեն Մանուչարյանը, իսկ բոլոր լրագրողներն առաջին տեղը տվել են Ջերեմիա Ջոնին:
Արդյունքում՝ կատարված հաշվարկի միջոցով օգոստոս ամսվա «Բանանցի» լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել նիգերիացի ֆուտբոլիստը: Երկրորդը ճանաչվել է Նաիրի Մինասյանը, իսկ եռյակը եզրափակել է Արմեն Մանուչարյանը:
Սիրարփի Աղաբաբյան