«Ռեալ Մադրիդն» ունի ամենաթանկ կազմը աշխարհում
Football Observatory-ն ամառային տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո հաշվարկել է եվրոպական թիմերի արժեքը: Ըստ հաշվարկների՝ ամենաթանկ կազմն ունի «Ռեալ Մադրիդը», որի խաղացողներն ընդհանուր առմամբ արժեն 587 մլն եվրո:
Թոփ-տասնյակում հայտնվել են եվրոպական առաջնությունների առաջատար ակումբները:
Ձեզ ենք ներկայացնում ամենաթանկ կազմ ունեցող ակումբների ցանկը և ֆուտբոլիստների գները միասին:
1. «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) – 587 մլն եվրո
2. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – 560
3. «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – 533
4. ՊՍԺ (Ֆրանսիա) – 525
5. «Չելսի» (Անգլիա) – 407
6. «Բարսելոնա» (Իսպանիա) – 394
7. «Լիվերպուլ» (Անգլիա) – 344
8. «Բավարիա» (Գերմանիա) – 337
9. «Արսենալ» (Անգլիա) – 305
10. «Յուվենթուս» (Իտալիա) – 301:
Սիրարփի Աղաբաբյան