Բաժիններ՝

Արյեն Ռոբենը բաց կթողնի 4 շաբաթ

«Բավարիայի» ֆուտբոլիստ Արյեն Ռոբենը Հոլանդիա-Իսլանդիա խաղում ստացած վնասվածքի պատճառով բաց է թողնելու 4 շաբաթ: Այս մասին հաղորդում է մյունհենյան ակումբի պաշտոնական կայքը:

Ստացվում է այնպես, որ Ռոբենը բաց է թողնելու Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Բավարիայի» մեկնարկային երկու խաղերը՝ «Օլիմպիակոսի» և Զագրեբի «Դինամոյի» դեմ, ինչպես նաև՝ սեպտեմբերի 22-ին կայանալիք «Վոլֆսբուրգի» հետ կենտրոնական խաղում:

Դեռ պարզ չէ, թե արդյո՞ք Ռոբենը լիովին պատրաստ կլինի Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղին, որը կայանալու է հոկտեմբերի 4-ին:

Ռոբենը խաղ է բաց թողնելու նաև Հոլանդիայի հավաքականի կազմում. նա չի խաղա Թուրքիայի հետ հանդիպումը:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930