«Ես երբեք չեմ դառնա այնպիսի ռմբարկու, ինչպիսին են Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն». Էդեն Ազար
Բելգիացին չի վազում ռեկորդների հետևից և գոհ կլինի նույնիսկ մեկ մրցաշրջանում խփելով 15 գոլ:
«Ես հաճախ եմ ինքնս ինձ հարցնում, թե ինչ կարող եմ անել, որ նմանվեմ Մեսսիին և Ռոնալդուին և մեկ մրցաշրջանի ընթացքում խփեմ 50-60 գոլ: Իհարկե, ես աշխատում եմ, բայց հասկանում եմ, որ երբեք իսկական ռմբարկու չեմ դառնա: Դա իմը չէ: Այստեղ ամեն ինչ կախված է բնավորությունից:
Օրինակ` 2:0 հաշվի դեպքում չմտածել, որ դա բավական է: Գոլ խփելուց հետո ես ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ սա բավարար է:
Ես չեմ վազում ռեկորդների հետևից, ինչպես դա անում են այլ ֆուտբոլիստներ: Ես ուրախ կլինեմ, եթե մրցաշրջանի ընթացքում կարողանամ 15-20 գոլ խփել: Ես կարիերայի գագաթնակետին եմ, բայց ուզում եմ օրեցօր ավելի լավը դառնալ»,- Goal.com-ի փոխանցմամբ՝ ասել է Ազարը:
Պրեմիեր լիգայի 2015-16թթ. մրցաշրջանում Ազարն անցկացրել է 4 հանդիպում և կատարել է մեկ գոլային փոխանցում:
Մեսսին և Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 2015-16թթ. մրցաշրջանում աչքի չեն ընկել ոչ մի արդյունավետ գործողությամբ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը