Գյումրու աղջիկների ֆուտբոլի «Տրիբունա» ակումբը երրորդ տարին անընդմեջ անցկացնում է մարզային ներդպրոցական առաջնություն` նվիրված կանանց միամսյակին:
Հաղորդվում է, որ իտալացի մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2019 թվականը: Ալլեգրիի ներկայիս պայմանագրի ժամկետը լրանում է 2017 թվականին:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզը ընդգկվել է «Բարսելոնայի» դեմ խաղի համար նախատեսված «Ռայո Վալեկանոյի» հայտացուցակում:
Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը` հղում կատարելով անգլիական ակումբի աղբյուրին, մանկունյանցիների գլխավոր մարզչի պաշտոնում Ժոզե Մոուրինիոյի նշանակման դեպքում 28-ամյա հարձակվողը կդառնա հարձակման գիծն ուժեղացնելու առաջնային տարբերակ: «Մանչեսթեր Յունայթեդն» արգենտինացու համար պատրաստ է վճարել 80 մլն եվրո:
Անգլիայի առաջնության 28-րդ տուրում «Լիվերպուլը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» (3:0), «Տոտենհեմը» պարտվեց «Վեսթ Հեմին» (0:1), իսկ «Արսենալը»` «Սուոնսիին» (1:2):
Գերմանիայի առաջնության 24-րդ տուրում «Բավարիան» պարտվեց «Մայնցին» (1:2), իսկ Դորտմունդի «Բորուսիան» հաղթեց «Դարմշտադին» (2:0):
Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք»-ի եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտարարել է, որ չի անհանգստանում ԿՈՆԿԱԿԱՖ-ի քառորդ եզրափակչում «Տիգրես»-ի դեմ խաղում իր վրիպումների պատճառով:
Արգենտինայի հավաքականի և կատալոնական ակումբի առաջատար ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին դժգոհել է արգենտինական մամուլի վատ աշխատանքից: Արգենտինական մամուլը միշտ քննադատում է Մեսսիին՝ հավաքականի հետ կապված մանրուքների համար:
Աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստների ցիտատները մեկը մյուսի մասին ավելացան ևս մեկով:
«Արսենալը» կերկարաձգի նաև պայմանագրերն առաջատարների հետ: «Արսենալի» համար առաջնային կլինի կենտրոնական պաշտպանի և կիսապաշտպանի ձեռքբերումը: Լոնդոնյան ակումբին հետաքրքրում է նաև «Լեսթերի» 21-ամյա ձախ պաշտպան Բեն Չիլուելը:
«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է իր և ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի միջև տեղի ունեցած կոնֆլիկտի մասին:
Ներթիմային ժողովում քննարկվել են պրոբլեմները, որոնց հետ բախվել է «Ռեալը» 2015-16թթ. մրցաշրջանում: Պերեսի կարծիքով՝ արդյունավետության իջեցումը սկսվել է դեռևս Կարլո Անչելոտիի օրոք, իսկ Ռաֆայել Բենիտեսն ավելի է այն խորացրել:
Այս մրցաշրջանում Խամես Ռոդրիգեսը «Ռեալի» կազմում անցկացրել է 20 հանդիպում և դարձել է 5 գոլի հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2020թ.: Transfermarkt.de-ն գնահատում է ֆուտբոլիստին 80 մլն եվրո:
Մադրիդի «Ռեալի» առաջատար ֆուտբոլիստներ՝ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ու իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը խնդրել են ակումբի ղեկավարությանը՝ վաճառել իրենց: Այս մասին հայտնում է «El Chiringuito»-ը:
Նորվեգացի Մագնուս Կարլսենը Նյու Յորքում կխաղա հավակնորդների մոսկովյան մրցաշարի հաղթողի հետ:
«Ռեալ Մադրիդի» ղեկավարությունն արդեն մտածում է նոր մարզչի մասին: Ըստ իտալական մամուլի տեղեկությունների՝ մադրիդյան ակումբը ցանկանում է ձեռք բերել «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալլեգրիին:
Մրցաշրջանի մեկնարկից առաջ Մանչինիի առջև խնդիր է դրվել՝ վերադառնալ Չեմպիոնների լիգա: Ներաձուրիները վատ չսկսեցին առաջնությունը, բայց 27-րդ տուրից հետո հայտնվեցին 5-րդ տեղում. 3-րդ հորիզոնականից միլանյան ակումբը ետ է մնում 5 միավորով:
Արաբական Yuro sport Arabic կայքը հայտնում է, որ թուրքական «Միլիեթ» թերթի լրագրող Սուլեյման Քրակոլուքը հանգել է եզրակացության, թե «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող, Ոսկե գնդակի հնգակի դափնեկիր Լիոնել Մեսիի տաղանդը կապված է Ղուրանի հետ: Թուրք լրագրողը եկել է եզրակացության, որ Լիոնել Մեսիի անունը հիշատակվել է Ղուրանի 275-րդ այաում:
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Բունդեսլիգայի հաջորդ՝ Մյունխենի «Բավարիայի» հետ խաղի մասին:
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն այս տարի կաշխատի 3 գերակա խնդիրների լուծման ուղղությամբ, որոնց շրջանակներում կիրականացնի 5 միջոցառում: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ գերակա ծրագրերից առաջինը երիտասարդության առցանց դրամաշնորհային ծրագիրն է, որը նպաստում է երիտասարդության գիտական ներուժը արտերկրում ներկայացնելուն:
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսն ասել է, թե ինչպիսի որակներ կցանկանար ընդունել կատալոնական թիմի իր խաղընկերներից:
«Բարսելոնայի» և «Ռեալ Մադրիդի» միջև հակամարտությունը տեղի կունենա ապրիլի 2-ին: Խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 21:30-ին:
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման չի մասնակցի Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի «Լևանտեի» դեմ հանդիպմանը:
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հերթական թիրախը թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն է: Պերեսը դժգոհել է ֆուտբոլիստի խաղից՝ նշելով, որ նա ամբողջությամբ չի տրվում խաղին և զբաղված է այլ խնդիրներով:
Բիլբաոյի «Ատլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մտել է մադրիդյան «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդների ցուցակ: Ըստ Fichajes.net պարբերականի ինֆորմացիայի, «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Վալվերդեի մեջ տեսնում է Զինեդին Զիդանի փոխարինողին, ում նկատմամբ կորցրել է վստահությունը թիմի մի քանի անհաջող խաղերից հետո:
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն շուտով կարող է հարթել վերջին ձևականությունները` կապված «Չելսիում» աշխատանքի հետ:
«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կալուդիո Ռանիերին «Տոտենհեմին» և «Արսենալին» անվանել է ընթացիկ մրցաշրջանի ֆավորիտներ:
«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Փոլ Մերսոնը գտնում է, որ լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իրավունք չունի պարտվել չեմպիոնության համար պայքարում «Լեսթերին» կամ «Տոտենհեմին»:
Daily Mail-ը հաղորդում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը նախկինում էլ ցանկանում էր երկարաձգել պայմանագիրը Ռեշֆորդի հետ, որը նախատեսված է մինչև 2017թ. ամառ, բայց հիմա մանկունյանցիները պատրաստ են բարձրացնել ֆուտբոլիստի աշխատավարձը 1.5 հազար ֆունտից՝ մինչև 15 հազար ֆունտ (19 հազար եվրո):
Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է Whoscored.com կայքի կազմած Բունդեսլիգայի փետրվարի խորհրդանշական հավաքականում: