Բաժիններ՝

Սուարեսի ռեկորդը պատմական էր

Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Բարսելոնան» Խիխոնի «Սպորտինգի» դարպասը ուղարկեց 6 անպատասխան գնդակ: Ուրուգվայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լուիս Սուարեսը դարձավ պոկերի հեղինակ:

Սուարեսը պոկերի հեղինակ էր դարձել նաև «Դեպորտիվոյի» դեմ խաղում:

Այս ցուցանիշով Սուարեսը Լա Լիգայի պատմության 1-ին ֆուտբոլիստն է, ով 2 խաղերում անընդմեջ պոկերի հեղինակ է դառնում:

Սուարեսը 34 գոլով գլխավորում է Լա Լիգայի լավագույն ռմբարկուների ցանկը: Պոկերների շնորհիվ նա շրջանցում է մադրիդյան ակումբի ֆուտբոլիստ Ռոնալդուին 3 գոլով:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս