
«Հաջորդ մրցաշրջանում Բլանը կմնա թիմում». «ՊՍԺ»-ի նախագահ

«ՊՍԺ»-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հավաստիացրել է, որ գլխավոր մարզիչ Լորան Բլանը կշարունակի աշխատել ակումբում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆրանսիացու հրաժարականի դեպքում փարիզեցիներին կգլխավորի Ժոզե Մոուրինիոն:
«Բլանի պայմանագիրը երկարաձգվել է 2 տարով (փետրվարին), այնպես որ հաջորդ մրցաշրջանում նա կշարունակի աշխատանքը ակումբում:
Պարտվելու դեպքում մենք կոլեկտիվ պատասխանատվություն ենք կրում»,- նշել է Ալ-Խելաիֆին:
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում «ՊՍԺ»-ն պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»:
Նախօրեին փարիզեցիները պատմության մեջ 6-րդ անգամ և 3-րդ անգամ անընդմեջ նվաճեցին Ֆրանսիայի լիգայի գավաթը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը