Բաժիններ՝

«Այնքան հաճելի է հաջող խաղից հետո տեսնել երկրպագուների և ֆուտբոլիստների երջանիկ աչքերը». Լուի Վան Գալ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը ամփոփել է Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացած Անգլիայի գավաթի խաղարկության առաջին կիսաեզրափակչում «Էվերթոնի» հետ անցկացրած հանդիպումը (2:1):

«Ֆանտաստիկ է: Այնքան հաճելի է հաջող խաղից հետո տեսնել երկրպագուների և ֆուտբոլիստների երջանիկ աչքերը:

Կարծում եմ, մենք արժանիորեն հասանք Անգլիայի գավաթի եզրափակիչ: Մրցավարը… սուլում էր միայն մրցակցի օգտին: Կարծում եմ, նա ազդեց խաղի ընթացքի վրա: Արբիտրը կարող էր շատ ավելի լավ աշխատել:

«Էվերթոնը» վերադարձավ խաղին, քանի որ մրցավարը բոլոր խախտումները նրանց օգտին էր սուլում: Մրցակցի ֆուտբոլիստները զգացին երկրպագուների աջակցությունը: Առաջին խաղակեսում այդպիսի բան չէր եղել: Մրցավարը սկսեց չափազանց շատ ազդել խաղի վրա»,- ասել է Վան Գալը:

Եզրափակչի մյուս ուղեգիրն ապրիլի 24-ին կվիճարկեն «Ուոթֆորդն» ու «Կրիստալ Փելեսը»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս