Բաժիններ՝

«Ռոման» ցանկանում է վաճառել Ջեկոյին և ձեռք բերել Ֆալկաոյին

«Ռոմայի» հարձակվող Էդեն Ջեկոն, ամենայն հավանականությամբ, ամռանը կլքի ակումբը: Հաղորդվում է, որ 30-ամյա բոսնիացի հարձակվողը, ով չի արդարացրել հռոմեացիների սպասելիքները, կարող է գնալ Չինաստան:

Ջեկոյին փոխարինողի դերում «Ռոման» դիտարկում է «Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյին, հաղորդում է Football Italia-ն` հղում կատարելով Corriere dello Sport-ին:

Գործարքի իրականցմանը կարող են խանգարել երկու հանգամանքներ. կոլումբիացու բարձր աշխատավարձը և Եվրոպական միության քաղաքացու անձնագրի բացակայությունը:

Հիշեցնենք, որ Ֆալկաոն արդեն 2 տարի վարձակալական հիմունքներով հանդես է գալիս Անգլիայի Պրեմիեր լիգայում: Նախ նա խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում», իսկ ընթացիկ մրցաշրջանում Ռադամելը հանդես է գալիս «Չելսիի» կազմում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930