Բաժիններ՝

«Փլեյբոյ» թե՞ եկեղեցի. ինչպիսի՞ ընտրության առաջ է կանգնեցրել Ռոնալդոն Պատոյին

Իսպանական «Վիլյառեալի» բրազիլացի հարձակվող Ալեշանդրե Պատոն խոսել է իտալական «Միլանում» անցկացրած երկար տարիների մասին, ինչպես նաև պատմել է, թե ինչ խոսակցություն է ունեցել առաջին անգամ հանդերձարանում Ռոնալդոյին հանդիպելիս:

Պատոն պատմել է, որ առաջին անգամ Ռոնալդոյին տեսել է հանդերձարանում Մալդինիի և Կակայի հետ: Ռոնալդոն մոտեցել է երիտասարդ Պատոյին, ցույց է տվել նրան «Փլեյբոյ» ամսագիրը և ասել, որ նա պետք է ընտրի՝ միանում է իրե՞նց, թե գնում է Կակայի եկեղեցին:

Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Ռոնալդոն հայտնի է իր կնամոլ բնավորությամբ, իսկ բրազիլացի մյուս ֆուտբոլիստ Կական՝ եկեղեցու հանդեպ մեծ նվիրվածությամբ և սիրով:

Պատոն, սակայն, այդպես էլ չի հայտնել լրագրողներին, թե ինչ է պատասխանել Ռոնալդոյին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս