Բաժիններ՝

«Լիվերպուլը» Ֆիլիպե Կոուտինիոյի համար ՊՍԺ-ից պահանջել է 75 մլն եվրո

Փարիզեցիներն առաջարկել են 3 անգամ քիչ:

Նեյմարին ձեռք բերելու փորձի ձախողումից հետո Նասեր ալ-Խելաիֆին ուշադրությունը փոխադրել է մեկ այլ բրազիլացու վրա: «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն դարձել է ՊՍԺ-ի 2017թ. գլխավոր տրանսֆերային նպատակը:

ՊՍԺ-ն արդեն փորձել է ձեռք բերել 24-ամյա բրազիլացուն Եվրո,2016-ից առաջ, բայց 25 մլն եվրո առաջարկը «Լիվերպուլում» համարել են ոչ լուրջ: Ինչպես հաղորդում է Le10sport.com-ը, աշնանը ՊՍԺ-ն սկսել է նոր բանակցություններ և ստացել է մերսիսայդցիների պայմանները. Պրեմիեր լիգայի ակումբը Կոուտինիոյի համար պահանջում է 75 մլն եվրո:

2016-17թթ. մրցաշրջանում Կոուտինիոն անցկացրել է 11 պաշտոնական խաղ, խփել է 5 գոլ և կատարել է 5 գոլային փոխանցում:

10 տուրերից հետո «Լիվերպուլը» կիսում է առաջին տեղն «Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ (23-ական միավոր):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս