Բաժիններ՝

«Ֆեներբահչեի» դեմ խաղում Մխիթարյանի փոխանցումների ճշգրտությունը կազմել է 83.3 տոկոս

Հայաստանի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկար դադարից հետո վերադարձավ դաշտ և անցկացրեց մոտ 30 րոպե Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի՝ «Ֆեներբահչեի» դեմ խաղի ընթացքում:

Մխիթարյանը գրեթե 2 ամիս խաղային փորձ չուներ: Whoscored.com-ը ներկայացրել է վիճակագրություն, որը ցույց է տալիս,թե ինչպիսի արդյունավետություն ուներ Մխիթարյանը թուրքական ակումբի դեմ խաղում:

Ինչպես նշեցինք՝ Մխիթարյանը դաշտում անցկացրեց մոտ 30 րոպե: Այս ընթացքում Մխիթարյանը հասցրել է դիպչել գնդակին 45 անգամ: Հայ կիսապաշտպանի փոխանցումների ճշգրտությունը կազմել է 83.3 տոկոս: Մխիթարյանը հիմնականում կատարել է կարճ փոխացումներ:

Կայքը Մխիթարյանի խաղը գնահատել է 6.16՝ 10 հավանականից:

Նշենք նաև, որ ամենաբարձր միավորները ստացել է Ուեյն Ռունին՝ 7.39:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930