Երեխաներին օգնելու համար Կրիշտիանու Ռոնալդուն Պաղեստինում ճանաչվել է տարվա մարդ
Գլխավոր մրցանակներից մեկը 31-ամյա ֆուտբոլիստի կարիերայում:
Նոյեմբերի 4-ին «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Պաղեստինում ճանաչվել է տարվա մարդ՝ Մերձավոր Արևելքի և ամբողջ աշխարհի երեխաներին հումանիտար օգնություն ցույց տալու համար:
Ռոնալդուի մեծարման արարողությունՆ «Աշխարհի մայրեր» բարեգործական ֆոնդի կողմից տեղի կունենա Պաղեստինում, դեկտեմբերի 16-ին: Ինչպես հաղորդում է AS-ը, ֆուտբոլիստն ինքը ներկա չի լինի արարողությանը՝ «Ռեալի» հանդիպում ունենալու պատճառով:
Ավելի վաղ Ռոնալդուն բազմաթիվ անգամ իր աջակցությունն էր հայտնել Պաղեստինի բնակիչներին, իսկ այս տարի հանդիպել է 5-ամյա ծնողազուրկ Ահմեդ Դավափհի հետ, ում ծնողները սպանվել էին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը