Բաժիններ՝

«Որքա՞ն է Մխիթարյանի՝ Անգլիայից հեռանալու հավանականությունը». ESPN

Բրիտանական «ESPN»-ը խոսել է  Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հավանական տեղափոխության մասին:

Հաշվի առնելով այն խոսակցությունները, թե Մխիթարյանը կարող է արդեն հունվարին կարիերան շարունակել «Յուվենթուսում», պարբերականը կատարել է վերլուծություն:

Ըստ պարբերականի՝ մեծ է հավանականությունը, որ Մխիթարյանը չի տեղափոխվի մանչեսթերյան ակումբից, քանի որ նրա վրա մեծ գումարներ են ծախսվել, որոնք հենց այդպես չեն կորչի:

Պարբերականը նշում է, որ Մխիթարյանը ևս ցանկանում է կարիերան շարունակել անգլիական ակումբում և մեծ նպատակներ ունի այս ակումբի հետ կապված:

Կարդացեք նաև

Ըստ վերլուծություն՝ Մխիթարյանի  տեղափոխության հավանականությունը 15 տոկոս է:

Այս 15 տոկոսում մեծ դեր ունեն Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի և թուրինյան ակումբի լավ հարաբերությունները:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930