
Միխայիլ Շումախերի վերականգնման մեջ հուսադրող նշաններ կան

Ferrari-ի նախկին տեխնիկական տնօրեն Ռոս Բրաունը հայտարարել է, որ հուսադրող նշաններ է նկատել «Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Միխայիլ Շումախերի վերականգնման մեջ:
«Շումախերի ընտանիքը որոշել է գաղտնի պահել նրա առողջացման մասին ինֆորմացիան, և ես պետք է հարգեմ դա: Կան հուսադրող նշաններ, և մենք բոլորս ամեն օր աղոթում ենք, որպեսզի դրանք ավելի շատ դառնան: Այդ թեմայով ինձ դժվար է շատ բան ասել, քանի որ ես հարգում եմ Միխայիլի ընտանիքի անձնական կյանքը:
Այն ամենը, ինչ ուզում եմ ասել, այն է, որ այսօր բազում սպեկուլյացիաներ են հայտնվում Շումախերի վիճակի վերաբերյալ: Դրանց մեծ մասը ճիշտ չեն, և մենք ուղղակի աղոթում ենք և հույս ունենք, որ կշարունակենք որոշ առաջընթաց տեսնել, որ մի գեղեցիկ օր մենք կկարողանանք Միխայիլին տեսնել բավական լավ վիճակում՝ վերականգնված այդ սարսափելի վնասվածքներից»,- Բրաունին է մեջբերում Motorsport-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը