Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Նգոլո Կանտեն կհեռանա ակումբից:
Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը կոչով դիմել է հայ մարզիկներին:
Ֆուտբոլի եվրոպական ասոցացիան` ՈՒԵՖԱ-ն, կարող է կրճատել Եվրո-2020-ը հյուրընկալող քաղաքների թիվը:
Տոկիոյի 32-րդ ամառային oլիմպիական խաղերի քվոտաների խաղարկումը կավարտվի 2021 թվականի հունիսին:
Պրեմիեր լիգայի ակումբները կարող են զգալի ֆինանսական կորուստներ կրել՝ կորոնավիրուսի պատճառով մրցաշրջանի վաղաժամկետ դադարեցման դեպքում:
Անգլիական «Տոտենհեմ»-ը կորոնավիրուսի պանդեմիայի տարածումից հետո վերսկսել է մարզումները` խախտելով կարգը:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնության մյուս հատվածը կարող է խաղարկվել Կանարյան կղզիներում:
«Մանչեսթեր Սիթին» բանակցում է ֆուտբոլիստների հետ՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մրցաշրջանի դադարեցման ընթացքում աշխատավարձերը նվազեցնելու կապակցությամբ:
«Յուվենթուսը» մոտ է հարձակվող Պաուլո Դիբալայի հետ նոր պայմանագիր կնքելուն: Сalciomercato.com-ի փոխանցմամբ՝ պայմանագրի երկարաձգումը միայն ժամանակի հարց է:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:
Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գերմանիայի ազգային թիմի ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը մտադիր չէ տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»:
Բրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն այլևս բանտում չէ, սակայն կմնա հյուրանոցում` կալանքի տակ:
Գերմանիայի ֆուտբոլի առաջնության խաղերը վերսկսվելու դեպքում կանցկացվեն առանց երկրպագուների:
Ամենաշատ գումարը կկորցնի «Մանչեսթեր Յունայթեդը». ակումբի կորուստները կկազմեն 131.6 մլն եվրո: «Կարմիր սատանաներին» հետևում են հարևանները՝ «Մանչեսթեր Սիթին»՝ մինուս 123.7 միլիոն եվրո: Եռյակը եզրափակում է «Լիվերպուլը», որը կկորցնի 115.7 մլն եվրո: «Չելսին» կկորցնի 103 միլիոն եվրո:
Մադրիդի «Ռեալը» շահագրգռված չէ վերադարձնել Կրիշտիանու Ռոնալդուին, ով լքեց ակումբը 2018 թվականի ամռանը և գնաց «Յուվենթուս»:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգգը կազմել է ակումբի խորհրդանշական հավաքականն այն ֆուտբոլիստներից, որոնց հետ խաղացել է:
Ըստ The Athletic-ի՝ մերսիսայդյան ակումբի բարձրագույն ղեկավարությունը` գործադիր տնօրեն Փիթեր Մուրը, Էնդի Հյուզը և գործադիր տնօրեն Բիլլի Հոգանը կրճատել են իրենց աշխատավարձերը 25%-ով:
«Ֆուտբոլիստների պայմանագրերը սովորաբար ավարտվում են մրցաշրջանի ավարտին, պայմանագրի ավարտի ամսաթիվը համընկնում է մրցաշրջանի ավարտի հետ: Հաշվի առնելով խաղերի կասեցումը շատ երկրներում, ակնհայտ է, որ այս մրցաշրջանը չի ավարտվի, երբ մարդիկ նախատեսում են։ Հետևաբար՝ առաջարկվում է երկարաձգել պայմանագրերը, մինչև մրցաշրջանն իսկապես ավարտվի: Դա պետք է համապատասխանի կողմերի նախնական մտադրությանը՝ պայմանագիր կնքելիս, ինչպես նաև պահպանի մարզական ամբողջականությունն ու կայունությունը:
Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է լուրերը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի՝ «Ինտեր» հնարավոր տեղափոխության մասին:
Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասը կցանկանար վերադառնալ մադրիդյան ակումբ:
Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմի և «Միլան»-ի լեգենդար ֆուտբոլիստ Պաուլո Մալդինին ապաքինվել է կորոնավիրուսից:
«Ատլետիկոյի» նախկին պաշտպան Ֆիլիպե Լուիսը, որն այժմ հանդես է գալիս «Ֆլամենգոյի» կազմում, բացատրել է, թե ինչու նա երբեք չի խնդրել Լիոնել Մեսսիին փոխանակել խաղաշապիկները:
Տեղի է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի կենտրոնական խորհրդի նիստը, որի ընթացքում որոշում է կայացավել չեղարկել Եվրոպայի առաջնությունները: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա:
Իտալական «Միլան»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մտադիր է մնալ Սերիա Ա-ում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Կամո Հովհաննիսյանը կպատասխանի երկրպագուների հարցերին:
Հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Արսեն Ջուլֆալակյանը միացել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ակցիային:
«Տոտենհեմի» հարձակվող Սոն Խին Մինը լքել է թիմը և վերադարձել է Հարավային Կորեա, որտեղ մոտ ժամանակներս կանցնի ռազմական պատրաստություն:
Իտալիայի ֆուտբոլի առաջնության մասնակից թիմերի ֆուտբոլիստների աշխատավարձը կկրճատվի:
«Չեմ կարծում, որ սա արգելված երազանք է: Մեսսին իր պայմանագրի ավարտին է, և «Ինտերն» անպայման փորձելու է նրան ստորագրել: Չգիտեմ, արդյո՞ք կորոնավիրուսը կանդրադառնա իրավիճակի վրա, բայց ես կարծում եմ, որ տարեվերջին տարօրինակ բաներ կտեսնենք», – ակումբի նախկին նախագահ Մասիմո Մորատտիի խոսքերն է մեջբերում Goal-ը՝ հղելով Radio Rai-ին:
Լոնդոնի «Չելսիի» բրազիլացի կիսապաշտպան Վիլլիանը մտադրություն չունի երկարաձգել պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ: Ֆուտբոլիստի համար պայքարում են «Բարսելոնան» և ՊՍԺ-ն: