Բաժիններ՝

Կասիլիասն աշխատանքի է անցել «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասը վերադարձել է մադրիդյան ակումբ:

Իսպանացին ստանձնել է «Ռեալ Մադրիդ» հիմնադրամի գլխավոր տնօրենի օգնականի պաշտոնը:

«Իկեր Կասիլիասը «Ռեալի» լեգենդ է, որը մարմնավորում է մեր ակումբի արժեքները, և մեր պատմության լավագույն դարպասապահը:

«Ռեալը» հպարտ է ողջունել իրենց հիանալի ավագներից մեկին հարազատ պատերի ներսում»,- գրել է «սերուցքայինների» մամուլի ծառայությունը:

Կասիլիասը մայրաքաղաքային ակումբի սան է և իր թիմում խաղացել է 1998-2015 թվականներին, այնուհետև տեղափոխվել է «Պորտու»:

Ամռանը հաղորդվում էր, որ նա կդառնա մադրիդյան ակումբի նախագահի՝ Ֆլորենտինո Պերեսի խորհրդականը:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031