
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա 2021 թվականի ապրիլին

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2021 թվականի օրացույցային պլանը:
Ըստ նոր օրացույցային պլանի 2021 թվականի մարտի 18-21-ը Բուդապեշտում կանցկացվի Օլիմպիական խաղերի եվրոպական գոտու վարկանիշայի մրցաշարը, իսկ ապրիլի 19-25-ը Վարշավայում կկայանա Եվրոպայի առաջնությունը, որը հետաձգվել է երկու ամսով:
Բացի մարտի մրցաշարից ըմբիշները ևս մեկ հնարավորություն կունենան ՕԽ քվոտա ձեռք բերելու համար: Մայիսի 6-9-ը Սոֆիայում կանցկացվի աշխարհի համար օլիմպիական վարկանիշային մրցաշարը:
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հայտնում է, որ մրցաշարը վերջնաժամկետները կարող է են փոփոխվել` կապված կորոնավիրուսի պանդեմիայի հետագա տարածման հետ: