«Չլինելով Մեսսիի ու Ռոնալդուի հետ նույն սեղանի շուրջ, կարծում եմ, որ կարող եմ նրանց հրավիրել ուտել իմ սեղանի շուրջ»․ Լևանդովսկի
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կիսվել է հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուի ու Լիոնել Մեսսիի խաղամակարդակի, ինչպես նաև հիերարխիայում իր տեղի վերաբերյալ իր կարծիքը։
– Մեսսին և Ռոնալդուն շատ երկար ժամանակ գտնվում են մի սեղանի շուրջ, հենց դա է նրանց յուրահատուկ դարձնում, այդ պատճառով էլ նրանց ոչ մեկի հետ համեմատել հնարավոր չէ:
– Երկու տարի առաջ Անտուան Գրիզմանն ասաց, որ ինքը Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն սեղանի շուրջ է: Իսկ դո՞ւ։
– Ես ինձ չեմ պատկերացնում նրանց կողքին: Բայց եթե այս տարվա թվերը համեմատենք, նույնիսկ նախորդները, կարծում եմ՝ ես բավականին լավ եմ կատարումների և խփած գոլերի առումով:
Չլինելով Մեսսիի ու Ռոնալդուի հետ նույն սեղանի շուրջ, կարծում եմ, որ կարող եմ նրանց հրավիրել՝ ուտել իմ սեղանի շուրջ:
Սիրարփի Աղաբաբյան