Բաժիններ՝

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը գոհ է Վորոնինի գավաթի խաղարկությունում իր մասնակցությունից

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը գոհ է Վորոնինի գավաթի խաղարկությունում իր մասնակցությունից:

Պատասխանելով լրագրողների առցանց հարցերին Դավթյանը մասնավորապես շեշտեց. «Անցնող տարին իսկապես շատ դժվարին էր` կորոնավիրուսը և հատկապես պատերազմը: Բոլորս մտքով այլ տեղում էինք: Հաջող մասնակցության ունեցա Վորոնինի գավաթի խաղարկությանը, քանի որ կարոտել էին մրցաշարերի մասնակցությունը և մեր հաղթանակով ինչ որ տեղ ուրախություն բերեցինք: Գավաթի այս խաղարկությունն ավելի թույլ մրցակցություն ուներ, իսկ դրա վրա ազդել էր պանդեմիան»:

Դավթյանի խոսքով` թեպետ հայտնի չէ 2021 թվականին սպասվող մրցաշարերի վերջնական օրացույցային պլանները և կլինենն դրանք առհասարակ, թե` ոչ, սակայն հավաքական թիմը մի քանի օր հանգստից հետո վերսկսելու է մարզումները:

Ռուսաստանի Պենզա քաղաքում կայացել է Օլիմպիական խաղերի չեմպիոն Միխայիլ Վորոնինի գավաթի 27-րդ խաղարկությունը, որտեղ Հայաստանը ներկայացրել են Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանն ու Հայաստանի հավաքականի անդամ Արմեն Պետրոսյանը։

Արթուր Դավթյանը հիանալի է հանդես եկել թե՛ բազմամարտում, թե՛ առանձին գործիքների եզրափակիչներում՝ նվաճելով 4 ոսկե և 2 բրոնզե մեդալ, իսկ Արմեն Պետրոսյանը, որը բանակից զորացրվելուց հետո առաջին միջազգային մրցաշարին էր մասնակցում, նվաճել է 1 բրոնզե մեդալ։

Արդեն առանձին գործիքների եզրափակիչներում Արթուր Դավթյանը ոսկե մեդալակիր է դարձել նժույգթափերում, հենացատկում և ազատ վարժությունում։ Հայաստանի բազմակի չեմպիոնը երկու բրոնզե մեդալ էլ նվաճել է օղակների և պտտաձողի եզրափակիչներում, իսկ Արմեն Պետրոսյանը բրոնզե մեդալակիր է դարձել զուգափայտեր վարժությունում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս