«Ռոմա»-«Կալյարի»․ վերականգնվելու ակնկալիքով
Մրցաշար-Ա սերիա, Իտալիա
Վայր-Օլիմպիկո մարզադաշտ, Հռոմ
Ժամ-23։45
«Ռոման» 12 խաղ անընդմեջ չի պարտվել «Կալյարիին», կշարունակվի՞ ավանդույթը այսօր։
«Ռոմա»
«Ռոման» իր առջև հստակ խնդիր է դնում վերադառնալ Չեմպիոնների լիգա։ Մինչ այժմ Պաուլո Ֆոնսեկայի թիմը հաջողությամբ հաղթահարում է դա: Հռոմեացիները ակտիվում 24 միավորով աղյուսակի չորրորդ հորիզոնականում են, բայց միևնույն ժամանակ նրանք չեն կարող իրենց ապահով զգալ: «Նապոլին», «Սասուոլոն», «Ատալանտան» և «Լացիոն», որոնք աղյուսակի ներքևում են, ակնհայտորեն ի վիճակի են մրցել «գայլերի» հետ:
Վերջին տուրում «Ռոման» դժվարացրեց իր գործը՝ Բերգամոյում հռոմեացիները 1:4 հաշվով պարտվեցին «Ատալանտային»՝ այդպիսով ընդհատելով երեք հանդիպումների շարքը առանց պարտության:
Հռոմեացիները Ֆոնսեկայի ղեկավարությամբ գործում են անկայուն, բայց այս մրցաշրջանում նախորդի համեմատ առաջընթաց է գրանցվել: «Գայլերը» վստահ դուրս եկան Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ։ Մրցաշրջանի մեկնարկում թիմի գլխավոր հերոսը Հենրիխ Մխիթարյանն է: Նա վերջապես բուժել է իր բոլոր վնասվածքները և 13 խաղերում արդեն հասցրել է 7 գոլ խփել:
«Կալյարի»
«Կալյարին» դժվար թե հույս դնի եվրագավաթներ մտնելու վրա, թիմի հիմնական խնդիրն է՝ պահպանել գրանցումն Ա Սերիայում։ Էուսեբիո Դի Ֆրանչեսկոյի սաներն աղյուսակում 13-րդ տեղում են, բայց դուրս գալու գոտուց զգալի առաջ են` յոթ միավորի չափով, ինչը թույլ է տալիս լավատեսորեն նայել ապագային:
Վերջին տուրում «Կալյարին» բաց թողեց հաղթանակը «Ուդինեզեի» նկատմամբ։
Վիճակագրություն
«Ռոման» վերջին 12 հանդիպումներից ոչ մեկում չի պարտվել «Կալյարիին»` ութ հաղթանակ և չորս ոչ-ոքի
Այս մրցաշրջանում «Ռոման» չի պարտվել Սերիա A-ի վեց տնային խաղերից ոչ մեկում` չորս հաղթանակ և երկու ոչ-ոքի
«Ռոման» վերջին տուրում ձախողվեց Բերգամոյում և այսօր հավանաբար կփորձի վերականգնվել, հատկապես որ, թեժ մրցակցության պայմաններում հռոմեացիները պարզապես այլ տարբերակ չունեն:
«Կալյարին» լավագույն մարզավիճակում չէ, բայց Դի Ֆրանչեսկին փորձում է թիմում ներդնել կոմբինացիոն ֆուտբոլ՝ հարձակման ակնկալիքով։
Սիրարփի Աղաբաբյան