Բաժիններ՝

Գրիգորյանն ամփոփել է «Ուրարտուի» անցնող տարին

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ամփոփել է «Մրցաշրջան-2020»-ն ու պատմել առաջիկա ծրագրերի մասին:

Ըստ Գրիգորյանի կես տարում այդքան քիչ խաղ անցկացնելը շատ վատ է: « Աշխարհում և հատկապես Հայաստանում տիրող իրավիճակն ու դրա հետ կապված անորոշությունը լավ չանդրադարձավ մեզ վրա։ Ամփոփելով խոսքս կասեմ, որ ինձ դուր էր գալիս ֆուտբոլիստների մոտեցումը աշխատանքին, ինձ դուր եկան մեր համալրումները։ Մեծ հաշվով ես գոհ եմ, թե ինչպես աշխատեցինք, բայց գոհ չեմ, թե ինչպես խաղացինք։ Մեր խաղի որակը ես 3-ի կգնահատեի»,-ասել է նա:

Անդրադառնալով հնարավոր համալրումին մասնագետը մասնավորապես շեշտել է. «Մենք առաջին հերթին ուշադրությունը սևեռելու ենք մեր երիտասարդների վրա։ Ճիշտ է, նրանց քիչ խաղաժամանակ տրամադրեցինք, բայց դա պայմանավորված էր նրանով որ խաղերն էին քիչ։ Ինձ դուր է գալիս, թե ինչպես է այս տարի հանդես գալիս «Ուրարտու-2»-ը, այնտեղ կան տղաներ, որոնց արդեն կարելի է ընդգրկել գլխավոր թիմում։ Օրինակ՝ Գոռ Լուլուկյանն ու Խարիտոն Այվազյանն արդեն գլխավոր թիմի ֆուտբոլիստներ են, Խարիտոնը լավ հնարավորություն ունի նույնիսկ ընդգրկվելու մեկնարկային կազմում։ Նա մրցակցակցելու է և իրական շանս ունի»:

«Ուրարտուի» ուսումնամարզական հավաքով նոր տարին կմեկնարկի հունվարի 6-ին և բոլոր հավաքները կանցկացնի Երևանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս