Բաժիններ՝

«Համաճարակը փոխել է ֆուտբոլը դեպի վատը»․ Մեսսի

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին խոսել է այս մրցաշրջանում թիմի աշխատանքի մասին:

– Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի» ու Լա Լիգայի «Բարսելոնայի» միջև մեծ տարբերություն կա: Ի՞նչ եք կարծում, թիմն ի վիճակի՞ է հաղթել երկու մրցաշարերում էլ:

– Մենք փորձելու ենք ամեն ինչ շահել, ինչպես միշտ անում ենք «Բարսելոնայում»: Մենք դանդաղորեն առաջ ենք գնում: Ճիշտ է, Լա Լիգայում մրցաշրջանի մեկնարկը բարդ էր, մենք այդքան միավոր չպետք է կորցնեինք:

Կարծում եմ, որ մենք ավելիին էինք արժանի «Ալավեսի» ու «Խետաֆեի» դեմ խաղերում, ինչպես նաև «Կամպ Նոուում» «Ռեալի» դեմ խաղում: Այս երեք խաղերում մենք գոլ խփելու շատ հնարավորություններ ստեղծեցինք, և եթե դրանք կյանքի կոչեինք, ամեն ինչ այլ կլիներ:

– Կա՞ բանաձև, որով դուք կարող եք վերադառնալ ճիշտ ուղու վրա Լա Լիգայում:

– Աղյուսակում վեր բարձրանալու համար կարևոր է մի շարք լավ արդյունքների հասնել անընդմեջ: Դա ժամանակ կպահանջի, քանի որ համաճարակով ամեն ինչ շատ դժվար է: Ճշմարտությունն այն է, որ ֆուտբոլում շատ բան է փոխվել, և դժվար է բոլորի համար: Բայց քայլ առ քայլ ամեն ինչ կստացվի:

– Մարզադաշտերը դատարկ են ինը ամիս համաճարակի պատճառով: Ձեզ համար դժվա՞ր է խաղալ առանց երկրպագուների:

– Այո, շատ։ Ուղղակի սարսափելի է խաղալ առանց երկրպագուների, զգացողությունները տհաճ են: Երբ մարզադաշտում ոչ մեկին չես տեսնում, տպավորություն է ստեղծվում, որ սա մարզում է, շատ երկար ես մտնում խաղի մեջ: Հետևաբար, մենք տեսնում ենք շատ հավասար հանդիպումներ: Շատ դժվար է հաղթել՝ անկախ նրանից, թե ում դեմ ես խաղում:

Համաճարակը մեծապես փոխել է ֆուտբոլը, և դեպի վատը: Մենք դա տեսնում ենք հանդիպումներում: Բարեբախտաբար, սա ավարտվելուց հետո մարդիկ կարող են վերադառնալ մարզադաշտեր, ամեն ինչ կլինի նորմալ:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս