
«Լիոնելը կունենա նույն կարգավիճակը՝ բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ». Պույոլը՝ Մեսսիի մասին

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Կառլես Պույոլը կարծիք է հայտնել, որ «բլաուգրանայի» հարձակվող Լիոնել Մեսսին կմնա պատմության մեջ՝ որպես երբեմնի լավագույն ֆուտբոլիստ:
«Եթե ինձ հարցնեք, թե ով է Մայքլ Ջորդանը, ես կպատասխանեմ, որ նա պատմության մեջ լավագույն բասկետբոլիստն է: Կարծում եմ՝ Մեսսին կունենա նույն կարգավիճակը՝ բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ:
Ջորդանի մասին քննարկվում է նաև այն հարցը, թե արդյո՞ք նա պատմության մեջ ամենալավն է: Տարբեր կարծիքներ կան, երբեմն դժվար է օբյեկտիվ լինել: Մադրիդի «Ռեալի» երկրպագուի համար դժվար է ընդունել, որ Մեսսին լավագույնն է:
Մենք երջանիկ ենք, որ ունենք Մեսսի, բայց նույնիսկ, եթե դուք խլեք իմ զգացմունքները՝ որպես «Բարսայի» երկրպագու, կա վիճակագրություն, դա հորինված չէ, և թվերը ցույց են տալիս, որ Մեսսին լավագույնն է»,- ասել է Պույոլը:
Սիրարփի Աղաբաբյան