Բաժիններ՝

«Մեսսիի հետ մի փոքր մրցակցությունն օգնեց Ռոնալդուին ավելի լավը դառնալ»․ Կասիլիաս

Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը խոսել է «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի բարձր մակարդակի շարունակական խաղի մասին:

«Ակնհայտ է, որ նա պրոֆեսիոնալ է, ով նայում է իրեն, լավ ուտում, ինչպես նաև անհրաժեշտ ուշադրություն է դարձնում հանգստին:

Այնպես որ, սա պարզապես նրա մոտեցման արդյունքն է: Բացի այդ, նա նաև գերազանց մարզիկ է: Եզրակացությունն այն է, որ նա միշտ քաղցած է և միշտ ուզում է ավելի լավը դառնալ:

Հավանաբար, Մեսսիի հետ նրա փոքր մրցակցությունը օգնեց նրան ավելի լավը դառնալ: Բայց դա հիմնականում պայմանավորված է նրա պրոֆեսիոնալիզմով և փառասիրությամբ, ինչը նրան բարձրացրեց ֆուտբոլային աշխարհի գագաթը»,- ասել է Կասիլյասը:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031