
«Երբեք չէի պատկերացնի, որ կշրջանցեմ Սարիի ռեկորդը»․ Մեսսի

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Լա Լիգայի անցած մրցաշրջանի լավագույն ռմբարկուն դառնալու համար Պիչիչիի գավաթին արժանանալու մասին:
– Դուք շահեցիք յոթերորդ Պիչիչին, և դա անհավանական է, այնպես չէ՞:
– Ճշմարտությունն այն է, որ ես երբեք չէի պատկերացնի, որ այսքան մրցանակներ կշահեմ և կշրջանցեմ Սարիի ռեկորդը։ Ես շատ ուրախ եմ։
– Արդեն մտածո՞ւմ եք ութերորդ Պիչիչիի մասին:
– Չգիտեմ, ես դեռ դրա մասին չեմ մտածել: Սա չէ, որ ինձ անհանգստացնում է: Ես նախընտրում եմ կրկին հաղթել Լա Լիգան, ինչը մեզ չհաջողվեց անցած մրցաշրջանում: Այնպես որ, մենք պայքարելու ենք տիտղոսի համար:
Սիրարփի Աղաբաբյան