Բաժիններ՝

Սուրբ Գրքի անսպառ հարստությունը

Երբ ես մտքիս աչ­քե­րը Գրքե­րի խորհր­դով վեր բարձ­րաց­րի` տես­նե­լու շնորհ­նե­րի գի­տության անքն­նե­լի խոր­քը, բա­ցե­ցի սիրտս` հա­վա­քե­լու ներ­սում դժվար տեսն­վա­ծը և քննե­լու, տե­ղե­կա­նա­լու և հա­սու լի­նե­լու նրա գի­տության խոր­քին, իմ տկար մտքի հա­սո­ղությու­նից դուրս մնա­ցածն այն­պես զար­հու­րեց­րեց ինձ, որ կար­ծես թե այն ճա­նա­չե­լու հա­մար պատ­րաստ էի մո­ռա­նալ այն գի­տությու­նը, ո­րը ստա­ցա բա­ցե­լու պա­հին:

Ինչ­պես որ հար­բա­ծը որ­քան խմում, այն­քան ա­վե­լի է ծա­րա­վում, նույն­պես և նա, ով Աստ­վա­ծաշն­չի խոր­հուրդ­նե­րի շուրջ խոր­հում է և խո­կում, որ­քան ու­սա­նում է, այն­քան ա­ռա­վել է ցան­կա­նում ու­սա­նել, քան­զի գի­տե, որ չի հաս­նի Սուրբ Գրքի գի­տության լրմա­նը, և մտքի այդ ցան­կությունն այ­րում է, ինչ­պես հո­գե­մաշ ցա­վը, քան­զի սա­կավ հա­սո­ղության մի­ջո­ցով ճա­նա­չում է մնա­ցած ան­բա­վե­լին և այդ գի­տության ցան­կությամբ վա­րակ­վում, ինչ­պես ցա­վով: Սա­կայն այդ ցա­վերն ու հոգ­սերն ա­ռող­ջության պատ­ճառ են լի­նում (ս. Գրի­գոր Նա­րե­կա­ցի):

Ինչ­պես որ ա­նու­շա­հոտ նյու­թերն ինչ­քան շատ են հար­վում մատ­նե­րի մեջ, այն­քան ա­վե­լի են բու­րում, այն­պես էլ Սուրբ Գիրքն է. որ­քան շատ ես ջա­նում խո­րա­սուզ­վել նրա մեջ, այն­քան շատ գան­ձեր ես գտնում:

Աստ­վա­ծաշն­չի ըն­թեր­ցա­նությու­նը նման է գան­ձի: Ինչ­պես որ գան­ձի մի փոք­րիկ մաս կա­րող է շատ հարս­տաց­նել ստա­ցո­ղին, այդ­պես էլ Սուրբ Գրքի կարճ ա­սույ­թում կա­րե­լի է մեծ զո­րություն և մտքե­րի ան­ճա­ռե­լի հարս­տություն գտնել: Ս. Գրքում ո­չինչ չի աս­ված հենց այն­պես և ա­ռանց պատ­ճա­ռի, այլ նույ­նիսկ ա­մե­նա­կարճ խոս­քը մեծ գանձ է պա­րու­նա­կում: Աստ­ծու խոս­քը նման է ոչ միայն գան­ձի, այլև հա­րա­հոս ջրա­ռատ աղբ­յու­րի (ս. Հով­հան­նես Ոս­կե­բե­րան):

Կարդացեք նաև

Կա­րե­լի է մի ամ­բողջ դար ապ­րել և ան­դադ­րում կար­դալ միայն Ա­վե­տա­րա­նը կամ Նոր Կտա­կա­րա­նը և այդ­պես էլ մինչև վերջ չյու­րաց­նել: Թե­կուզ հար­յուր ան­գամ կար­դա, բայց կար­դա­լու շատ-շատ բան կմնա (ե­պիս­կո­պոս Ֆեո­ֆան):

Ե­թե կար­դալ չգի­տես, մի՛ հե­ռա­ցիր այն­տե­ղից, որ­տեղ կա­րե­լի է լսել և օ­գուտ ստա­նալ, քան­զի գրված է. «Ե­թե ի­մաս­տուն մարդ տես­նես, ա­ռա­վո­տից նրա մո՛տ­ ե­ղիր, և թող քո ոտ­քը մա­շի նրա դռան սե­մը» (Սի­րաք Զ 36): Սա օգ­տա­կար է ոչ միայն կար­դալ չի­մա­ցող­նե­րի, այլև ի­մա­ցող­նե­րի հա­մար, քան­զի շա­տերն են կար­դում և չգի­տեն, թե ինչ են կար­դում (ս. Եփ­րեմ Ա­սո­րի):

Պետք չէ կար­ծել, թե ո­րոշ չա­փով ճա­նա­չե­լով ա­վե­տա­րա­նա­կան ճշմար­տությու­նը` կա­րե­լի է հանգս­տա­նալ` հա­մա­րե­լով այն լա­վա­գույնս սերտ­ված, և այլևս չ­կար­դալ սուրբ Ա­վե­տա­րա­նը:

Ա­ռա­ջին` մեր հի­շո­ղությու­նը մտա­պա­հում է միայն այն, ին­չը միշտ կրկնում ենք և ին­չով միշտ հե­տաքրքր­վում ենք:

Երկ­րորդ` ճշմար­տությու­նը նույն­քան անս­պառ է, որ­քան անս­պառ է աստ­ված­գի­տությու­նը:

Ինչ­պես գրում է ս. Ի­սա­հակ Ա­սո­րին. «ի­մաս­տության շա­վի­ղը վերջ չու­նի. նա ա­նընդ­հատ վեր է ըն­թա­նում մինչև ի­րեն հետևո­ղին Աստ­ծու հետ միա­վո­րե­լը: Նրա հայ­տա­նի­շը հենց այն է, որ նրա ճա­նա­չո­ղությունն ան­սահ­ման է, քան­զի Ի­մաս­տությունն Ինքն Աստ­վածն է»:

Ս. Գրքում, անշուշտ, խորություններ կան, բայց՝ այնպիսիք, որոնց մեջ փղերը ընկղմվում են, իսկ գառնուկները լողում, ինչպես դիպուկ ասել է Օգոստինոս Երանելին՝ կամենալով զուգահեռ անցկացնել Ս. Գրքի վրա մեծագույն ամբարտավանությամբ հարձակվող այս աշ­խար­հի իմաստունների և Քրիստոսի որդիների միջև, որոնք խոնարհ և ուսանելու պատրաստ հոգով են ձեռնամուխ լինում Աստվածաշնչին:

Եվ որ­քան ա­ռա­վել է մար­դը հարս­տա­նում ճշմար­տությամբ, այն­քան ա­ռա­վել է ձեր­բա­զատ­վում մեղ­քից, այն­քան ա­ռա­վել է լու­սա­վոր­վում նրա բա­նա­կա­նությու­նը և մաք­րա­գործ­վում նրա սիր­տը, այն­քան ա­ռա­վել է մեր­ձե­նում Աստ­ծուն ար­դեն այս աշ­խար­հում:

Օպ­տին­յան մե­նաս­տա­նի ծե­րե­րից մեկն ա­սում է. «Բո­վան­դակ Աստ­վա­ծա­շուն­չը գաղտ­նիք­նե­րով է պա­րուր­ված: Նա խո­րություն ու­նի: Նրա ի­մաստն անս­պառ է: Ան­կա­րե­լի է հաս­կա­նալ ամ­բող­ջը: Ինչ­պես մե­կը մյու­սի հետևից կա­րե­լի է հա­նել սո­խի կեղևնե­րը, այն­պես էլ Սուրբ Գրքի պա­րա­գա­յում է. մար­դը հաս­կա­նում է մի ի­մաստ, ո­րի տակ ան­թեղ­ված է մեկ ու­րի­շը` ա­վե­լի խո­րը, երկ­րոր­դին հա­ջոր­դում է եր­րոր­դը, և այդ­պես շա­րու­նակ:

Ա­հա այդ­պես է Տե­րը լու­սա­վո­րում Ի­րեն փնտրող­նե­րի բա­նա­կա­նությու­նը: Աստ­վա­ծաշն­չում բա­ցի ար­տա­քին ե­րե­սից կա նաև ներ­քի­նը, այ­սինքն` բա­ցի ա­ռան­ձին փաս­տե­րից կա նաև այդ նույն փաս­տե­րի խոր նա­խօ­րի­նա­կա­յին ի­մաս­տը: Այդ ի­մաս­տը բա­ցա­հայտ­վում է մար­դու մտքի մաք­րա­գործ­ման հա­մա­պա­տաս­խան»:

Գրիգոր Դարբինյան

«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս