Բաժիններ՝

Ինչպես պետք է դիմել պատրիարքին, արքեպիսկոպոսին, ծայրագույն Վարդապետին և մյուս եկեղեցականներին

Պատրիարքին դիմելաձև

Ողջունելուց և հրաժեշտի պահին «բարև ձեզ» և «ցտեսություն» արտահայտությունների փոխարեն ասում են.

Բանավոր` Աստված օգնական, Պատրիա՜րք Տեր (կամ Պատրիա՜րք Հայր)

Գրավոր դիմելու դեպքում`

Սկզբում` Նորին Ամենապատվություն Տ. …Արքեպիսկոպոս Պատրիարք…
Ամենապատի’վ Տէր.

Ավարտին` Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր

Ձերդ Ամենապատւութեան Սուրբ Աջոյն` /դիմողի անունը/, /ստորագրություն/:

Արքեպիսկոպոսին (եպիսկոպոսին) դիմելաձև

Ողջունելուց և հրաժեշտի պահին «բարև ձեզ» և «ցտեսություն» արտահայտությունների փոխարեն ասում են.

Բանավոր` Աստված օգնական, Սրբազա՜ն Հայր

Գրավոր դիմելու դեպքում`

Սկզբում` Բարձրաշնորհ Տ.…Արքեպիսկոպոս (եպիսկոպոս)…
Սրբազա’ն Հայր

Ավարտին` Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր
Ձերդ Սրբազնութեան Սուրբ Աջոյն` /դիմողի անուն/,/ստորագրություն/:

Ծայրագույն Վարդապետին դիմելաձև

Ողջունելուց և հրաժեշտի պահին «բարև ձեզ» և «ցտեսություն» արտահայտությունների փոխարեն ասում են.

Բանավոր` Աստված օգնական, Հա՜յր Սուրբ:

Գրավոր դիմելու դեպքում`

Սկզբում` Հոգեշնորհ Տ… Վարդապետ…
Հա՜յր Սուրբ

Ավարտին` Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր
Ձերդ Սուրբ Աջոյն` /դիմողի անուն/,/ստորագրություն/:

Վարդապետին դիմելաձև

Ողջունելուց և հրաժեշտի պահին «բարև ձեզ» և «ցտեսություն» արտահայտությունների փոխարեն ասում են.

Բանավոր` Աստված օգնական, Հա՜յր Սուրբ

Գրավոր դիմելու դեպքում`

Սկզբում` Հոգեշնորհ Տ… Վարդապետ…
Հա՜յր Սուրբ

Ավարտին` Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր
Ձերդ Սուրբ Աջոյն` /դիմողի անուն/,/ստորագրություն/:

Աբեղային դիմելաձև.

Ողջունելուց և հրաժեշտի պահին «բարև ձեզ» և «ցտեսություն» արտահայտությունների փոխարեն ասում են.

Բանավոր` Աստված օգնական, Հա՜յր Սուրբ:

Գրավոր դիմելու դեպքում`

Սկզբում` Հոգեշնորհ Տ… Վարդապետ…
Հա՜յր Սուրբ

Ավարտին` Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր
Ձերդ Սուրբ Աջոյն` /դիմողի անուն/,/ստորագրություն/:

Ավագ քահանային դիմելաձև

Ողջունելուց և հրաժեշտի պահին «բարև ձեզ» և «ցտեսություն» արտահայտությունների փոխարեն ասում են.

Բանավոր`Օրհնեցեք, Տե՜ր Հայր:

Գրավոր դիմելու դեպքում` Արժանապատիվ Տե՜ր Հայր:

Քահանային դիմելաձև

Ողջունելուց և հրաժեշտի պահին «բարև ձեզ» և «ցտեսություն» արտահայտությունների փոխարեն ասում են.

Բանավոր`Օրհնեցեք, Տե՜ր Հայր:

Գրավոր դիմելու դեպքում` Արժանապատիվ Տե՜ր Հայր:

Սարկավագին դիմելաձև

Բարեշնո՜րհ սարկավագ…

Կիսասարկավագին դիմելաձև

Կիսասարկավագ։

Ուրարակիրին դիմելաձև

Ուրարակիր։

Դպիրին դիմելաձև

Դպիր։

qahana.am

Տեսանյութեր

Լրահոս