Բաժիններ՝

Ինչո՞ւ հույս ունենալ

Խավարը ժամանակավոր է

Ինչո՞ւ հույս ունենալ. մեկնաբանում է Սուրբ Երրորդություն եկեղեցու խորհրդակատար Տեր Զաքարիա քահանա Անանյանը:

Ոչինչ, որ շուրջբոլորը խավար է…

– Ոչինչ, որ շուրջբոլորը թվացյալ խավար է, այն ժամանակավոր է: Հույսը քրիստոնյային տալիս է այն վստահությունը, որ խավարը ժամանակավոր է: Երբ չկա հույս, ժամանակավորն անգամ կարող է հավիտենականություն թվալ: Հույսը խարիսխ է, որը թույլ չի տալիս փորձությունների ընթացքում կորցնել մեր դեմքը, ինքներս մեզ: Մեզ դնում է կենդանության մեջ, դրդում է շարժման դեպի սիրուց բխած գործեր: Հույսը որպես փրկօղակ պահում է մեզ ջրի երեսին, առանց որի կխորտակվենք այս անհանգիստ ժամանակներում: Հույսը փարոսի լույս է, որ քրիստոնյային տանում է դեպի Աստված:

Կարդացեք նաև

Եթե չունենք հույս…

– Եթե չունենք հույս, մեր հավատը կենդանի չէ: Հուսահատությունը կարող է հանգեցնել ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգևոր մահի, երբ մարդն ապրում է առանց իմաստի և նպատակի: Այսինքն՝ միայն ֆիզիկապես է ապրում, բայց հոգեպես կենդանի չէ, մահացել են նաև հավատն ու սերը: Նա չունի ո՛չ արժեք, ո՛չ նպատակ:

Հավատը, հույսը և սերը միմյանց փոխլրացնելով խավարի մեջ ուղղորդում են քրիստոնյաներին, սերտացնում մարդ-Աստված հարաբերությունը: Քանի որ, երբ չկա հույս, չկա նաև վստահություն: Հույսը ծաղկեցնում է, շունչ է տալիս մեր հավատին, սիրուն, սիրուց բխած գործերին: Պատկերավոր կերպով ասաց` հույսը աղն է, որ համ ու հոտ է տալիս սիրուն ու հավատին:

Դժվար ժամանակներում շատ կարևոր է…

– Մեր օրերում ակտիվ պայքար կա հավատքի դեմ: Ինֆորմացիան խելակորույս արագությամբ լցվում է մեր ընտանիքներից ներս: Այդ ամենի մեջ շատ հեշտ է կորցնել ինքդ քեզ, քո դիմագիծը, հույսը, ընդունել այն կեղծ արժեքները, որոնք քեզ ցանկանում են պնդել, որ ամեն բան սուտ է, չկա անկեղծ սեր, ընկերություն, վստահություն, զրոյանում է ամեն արժեք, գաղափար:

Այս դժվար ժամանակներում շատ կարևոր է պահել քրիստոնեական հավատքը, կապը եկեղեցու հետ և եկեղեցու միջոցով՝ կապը Քրիստոսի հետ: Հույսը, հավատն այն արգելապատնեշներն են, որոնք մարդկանց չեն թողնում անցնել հուսահատության: Հույսը մեզ ավելի վստահ է դարձնում:

Մենք կարող ենք օգնել…

– Մենք՝ սովորական մարդիկ, հույսը կորցրածին կարող ենք օգնել մեր կյանքի օրինակով: Քրիստոնյաներս հույս ունենք Քրիստոսի հետ հանդիպման: Հույսը ստիպում է լավագույնս պատրաստվել այդ հանդիպմանը՝ մեր գործերով՝ լինելով ուժեղ, վստահ և սիրով լցված:

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031