Հունվարի 14-ին, ժամը 18:42-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայակովսկի գյուղ տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:
168.am-ի հետ զրույցում Գայանե Բաղդատյանն ասաց, որ սկզբում բնակարանը վարձակալում էին ամսական 300.000 դրամով, սակայն մեկ ամիս հետո սեփականատիրոջ հետ խոսել են, որ աշխատանք չունեն, չեն կարող այդքան վճարել, ինչից հետո տանտերը բարեխղճություն է ցուցաբերել և վարձը դարձրել է 200.000 դրամ։
Առաջիկա 6 ամսում ՀՀ-ում սեղմված գազի ցածր գինը կպահպանվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց էներգետիկ անվտանգության հարցերի փորձագետ Վահե Դավթյանը` անդրադառնալով ՀՀ-ում սեղմված գազի գնի 20-40 դրամ նվազմանը։
Հաղորդման առթիվ հունվարի 13-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։
Գրառմանը կից տեսանյութում նշվում է, որ 20 տարի չգործած մարզադպրոցը կդառնա մենապայքարային մարձաձևերի վարպետության բարձրացման համալիր կենտրոն:
Հունվարի 13-ին մահացել է նախկին փոխնախարար, 50 օրենքների համահեղինակ Գագիկ Թադևոսյանը: Նրա մոտ գրանցվել է սրտի կանգ։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 14-ին, ահազանգը ներքին գործերի նախարարությունում ստացվել է ժամը 08։00-ի սահմաններում։
Հունվարի 13-ին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ:
Դեռևս 2021 թվականին ՀՀ ոստիկանությունը մշակել ևԻրավական ակտերի և նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման էր ներկայացրել մինախագիծ, որով նախատեսվում էր պետական բյուջեից հատկացնել 599 միլիոն դրամ պարեկների,ոստիկանության զորքերիհամազգեստի գնմանհամար։ Ոստիկանությունից այն ժամանակ հիմնավորել էին, թե ոստիկանության զորքերը, եթեամառային եղանակին կրեն նոր համազգեստ, շատ ավելի արդյունավետ կիրականացնեն իրենց ծառայությունը։
Երևան քաղաքում` Հունվարի 14-ի ցերեկը, 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հունվարի 14-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ: Հունվարի 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, հունվարի 16-17-ին առանձին վայերում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 15-ի ցերեկը, 16-17-ին աստիճանաբար կբարձրանա 6-10, Լոռիում, Տավուշում և […]
Հիշեցնենք, որ երեկ ՊՆ-ն հայտնել էր, որ հունվարի 13-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ:
«Nemra» խմբի համերգային ծրագրով Երևանում ամփոփվել են Ամանորի և Սուրբծննդյան միջոցառումները, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Այսօր երեկոյան ժամերից հանրապետության ողջ տարածքում տեղումները կդադարեն և առաջիկա 3 օրերին բոլոր մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայաստանի Հայկական Ժողովրդային Շարժում ՀԿ-ի ներկայացուցիչ Վազգեն Պետրոսյանը, ԿԱՄՔ ՀԿ-ի ներկայացուցիչ Վահագն Չախալյանը, իրավապաշտպան Արման Մխիթարյանը, «ԱԶԳ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը և «ԶԱՐԹՕՆՔ» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը հայտարարություն են տարածել պատմության 7-րդ դասարանի դասագրքերի վերաբերյալ:
Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված մոտ 20 պարկուճ և 8 գնդակ, երկաթե դարպասի վրա էլ կրակոցի 16 հետք, տան պատերին նույնպես հայտնաբերվել են կրակոցի հետքեր։ Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Այս իշխանությունների հետհեղափոխական խրոնոլոգիան մեկնարկեց Հայ Առաքելական եկեղեցու թիրախավորմամբ՝ տարբեր հայտարարություններ, մերձիշխանական խմբակի կողմից դիվանատան տարածքը գրավել, Եկեղեցուն «հարկային» դաշտ բերելու փորձեր, «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան կրթական ծրագրից հանելը, կաթողիկոսի մեքենան շրջափակել և այլն:
Հունվարի 13-ին, ժամը 19:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
2023 թվականը դարձել է մոլորակի ամենաշոգ տարին դիտարկումների ողջ պատմության մեջ, հաղորդում է NASA-ն։
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Թուրքիան 2024թ. կնվազեցնի տուրերի արժեքը՝ 2023թ.-ին զբոսաշրջիկների ցածր պահանջարկից հետո:
Ալեքսանդրիայի ոմն իշխան կամեցավ տեսնել հայր Պիմենին, իսկ ծերը չցանկացավ ընդունել նրան: Իշխանը որոշեց չար հնարք գործադրել, և կալանավորելով նրա քրոջ որդուն` բանտ գցեց և ասաց. «Թող գա Պիմենը և աղաչի՛ ինձ, և ապա ազատ կարձակեմ հանուն նրա»:
Թուրքիայի վիաճակագրական ինստիտուտը (TÜİK) հրապարակել է 2023-ի նոյեմբերի դրությամբ առկա գործազրկության տվյալները:
«Օպելի» 48-ամյա ուղևոր Գոհար Ներսիսյանը մահացել է, իսկ վարորդը և «ԲՄՎ»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Henley Pasaport» միջազգային խորհրդատվական ընկերությունը հրապարակել է հերթական եռամսյակի տվյալների վրա հիմնած 2024-ի աձնագրային ինդեքսը (ցուցանիշ):
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողին հայտնաբերելու ուղղությամբ
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սիսիանի քննչական բաժին:
2024թ. հունվարի 11-ին՝ ուշ երեկոյան, քաղաքացուց Ոստիկանություն ահազանգ է ստացվել՝ Արամուս գյուղում մի քանի անձանց մասնակցությամբ միջադեպի մասին, իսկ ժամը 23:39-ին հաղորդում է ստացվել «Աբովյան» ԲԿ-ից այն մասին, որ Արամուս գյուղից, աջ դաստակի շրջանում հրազենային վնասվածքով, բուժօգնության է տեղափոխվել ներկայում Կոտայքի մարզում բնակվող մի տղամարդ: